Ռումինիայի վարչապետի խորհրդականն առաջարկում է Հայաստանն «ինտեգրել» Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսություններին
Եթե տնտեսական տեսակետից հնարավոր լինի Հայաստանին ինտեգրել Ադրբեջանին ու Թուրքիային, Ադրբեջանը լրացուցիչ մեծ հնարավորություններ կունենա։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է Ռումինիայի վարչապետի խորհրդական Յուլիան Չիֆուն «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային ֆորումին, որը կազմակերպել են Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշիում:
Նա ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների սահմանազատման շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը. «Հուսով եմ, որ այդ ուղղությամբ քայլեր կարող են ձեռնարկվել նախագահ Իլհամ Ալիեւի ներկայացրած 5 սկզբունքների հիման վրա։ Երկրորդ կետը սահմանների սահմանազատումն է, դա տեխնիկական մասն է։ Դա շատ կարեւոր է: Իրականում դուք կարող եք անել եւ մեկը, եւ մյուսը: Բայց առաջին հերթին պետք է համաձայնություն ձեռք բերել։ Եթե դուք կարողանաք իրականացնել համաձայնագիրը, որը պաշտպանում է ազգային անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ հարգանքի սկզբունքները, կարծում եմ, սահմանազատում, որը տեխնիկական մաս է, կարող է տեղի ունենալ: Դրանք շատ կարեւոր քայլեր են ապագայի համար։ Բայց ես խորհուրդ կտայի նախ կենտրոնանալ հարցի տնտեսական կողմի վրա։ Որովհետեւ, եթե դուք կարողանաք տնտեսական տեսանկյունից Հայաստանին ինտեգրել Ադրբեջանին եւ Թուրքիային, Ադրբեջանը լրացուցիչ մեծ հնարավորություններ կունենա»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA