Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան ՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունը Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում

Իսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարինԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերըԶաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն իսկական տոնի են վերածելԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներՄեծ Պահք. Ավագ երեքշաբթիԻրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղություններըԴասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարանՄի քանի ժամով կդադարեցվի Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղումՄասիսի Կայարան թաղամասում առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիրՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունըԱյսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ ԽուդաթյանՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԼիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքներըԴեսպան Մկրտչյանը DISQO-ի տեխնիկական տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՈրպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Հայաստան

Ավագ երեքշաբթի. «Տասը կույսերի» առակը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Մեծ Պահքի վերջին շաբաթն անվանում է Ավագ շաբաթ, որը խորհրդանշում է Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը։ Այժմ մենք՝ քրիստոնյաներս գտնվում ենք հենց այդ շրջանում, և ամեն օր հիշատակում Քրիստոսի կյանքի վերջին օրերից մի կարևոր դրվագ։ 

Այսօր Ավագ երեքշաբթի է։ Оրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և մշտապես պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: 

Առակում պատմվում է հետևյալը։ Հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի մասին է, ովքեր լապտերներով գնում էին փեսային դիմավորելու: Հինգ իմաստունները լապտերների հետ լրացուցիչ ձեթ վերցրեցին, իսկ հիմարները` ոչ: Երբ փեսային դիմավորելու ժամանակը եկավ, լապտերների ձեթը վերջացել էր, և նրանք, ովքեր ձեթ չէին վերցրել իրենց հետ, վերադարձան ձեթ գնելու: Այդ ժամանակ փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան: 

Երբ հիմար կույսերը եկան, խնդրեցին բացել դուռը, Փեսան պատասխանեց, որ նրանց չի ճանաչում՝ հավելելով. «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մատթեոս 25։13)։ 

Այս առակում հիշատակվող տասը կույսերը հենց այնպես չեն ընտրված, այլ խորհրդանշում են բոլոր հավատացյալներին։ Նրանց մեջ կան թե՛ արդարներ, թե՛ անիրավներ։ Նրանք, ովքեր Փեսայի հետ ներս մտան, արդարներն են, իսկ նրանք, ովքեր չունեցան այդ բախտը՝ անիրավները։ 

Հինգ իմաստուն կույսերն իրենց կյանքով ու գործով էին արժանացել Փեսայի ներկայությանը, որ այս առակում խորհրդանշում է Քրիստոսին՝ Աստվածորդուն, իսկ հինգ հիմար կույսերը, վառ չպահելով լապտերը, արժանի չդարձան Փեսայի ներկայությանը։ 

Հիմար կույսերն առակում վերցրին լապտերները, բայց ոչ ձեթը, ինչը խորհրդանշում է մարդու մարմինն առանց բարի գործերի: Թեև նրանք էլ արհամարհել էին հաճույքները, հրաժարվել աշխարհից, սակայն յուղ՝ ողորմություն չունեին, ուստի և Երկնքի արքայության դուռը փակվեց նրանց առջև, արժանացան Աստծո մերժմանը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթեոս 25:12): Չէ՞ որ մարմինն առանց բարի գործերի մեռած է։ 

Տասը կույսերի առակը կարծես ևս մեկ առիթ լինի Մեծ Պահքի այս վերջին օրերին, որպեսզի հոգևոր արթնություն ունենանք։ Տիրոջ Գալստյան մասին ամենքս էլ գիտենք, սակայն երբեմն-երբեմն մեր գործերով կարծես ցույց ենք տալիս, թե մոռացել ենք այդ մասին։ Մեր հոգևոր խորը քնի մեջ է, որ գործում ենք Աստծուն ոչ հաճելի արարքներ՝ չգիտակցելով, որ դրանք մեզ կարող են խոչընդոտել Քրիստոսի հետ հանդիպման հնարավորությանը։ Մենք էլ երբեմն հինգ հիմար կույսերի պես ենք վրավում՝ լապտերի մեջ լցվող ձեթի մասին մոռանալով։ Սակայն Քրիստոս հորդորում է․ «Արթո՛ւն կացեք»։ Անսա՛նք Տիրոջ այս հորդորին, վա՛ռ պահենք մեր հավատքի լապտերը և սպասենք, քանզի իսկապես ոչ ոք չգիտի, թե երբ է Գալուստը։ Բայց մենք մեր ամենօրյա գործերով կարող ենք ստեղծել այնպիսի աշխարհ, որը լի կլինի հավատով, երբ Նա գա։ 

Ավագ երեքշաբթի օրը եկեղեցում կատարվող Երեկոյան ժամերգության ընթացքում ընթերցվում է Տասը կույսերի առակը։ Եկեղեցու ատյան դուրս եկած տասը մանուկներից հինգի ձեռքում կան վառվող մոմեր, որոնք խորհրդանշում են հինգ իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի ձեռքում՝ հանգած մոմեր, որոնք խորհրդանշում են հինգ հիմար կույսերին։ 

Տասը կույսերի առակը
Մատթեոս 25։1-13 

«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած`փեսային և հարսին դիմավորելու ելան: Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրեցին: Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրեցին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին ու քուն մտան: Եվ կեսգիշերին ձայն լսվեց` ահա´ փեսան գալիս է, նրան դիմավորելու ելե´ք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարներն իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվե´ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե´ մեզ և թե´ ձեզ չբավականացնի, ուստի գնացե´ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե´ք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե´ր, տե´ր, բա´ց արա»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»: Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը»։