«Վիճակն արդեն լուրջ է». Խրամորթի գյուղապետ
168.am-ը գրում է․ Արցախի տեղեկատվական շտաբը քիչ առաջ հայտնեց, որ այսօր ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
«Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները»,- նշված էր տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ որևէ հարցի չի կարող պատասխանել, քանի որ վիճակը լուրջ է։
«Ես չեմ կարող հարցի պատասխանել, վիճակն արդեն լուրջ է, ես չեմ կարող այս ամենից կտրվել՝ հարցերի պատասխանել, ներողություն եմ խնդրում ձեզանից»,- կարճ ասաց Խրամորթի գյուղապետը և հեռախոսն անջատեց։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, թշնամին Արցախում տարբեր սադրանքների է դիմում, նախ՝ բարձրախոսով ահաբեկում է բնակչությանը, որպեսզի լքեն իրենց գյուղերը, հակառակ դեպքում կմտնեն և կսպանեն բոլորին, կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, այնուհետև գազատարի խողովակը վնասելով՝ ամբողջ Արցախը զրկել են գազից։
Ի դեպ, հիշեցնենք, որ երեկ Ասկերանի շրջանի նախկին վարչական ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եթե թշնամին հանկարծ տիրանա Քարագլխի բարձունքին, Արցախի անվտանգությունը լրջագույնս կխարխլվի։
«Քարագլխին՝ որպես ռազմավարական, գերիշխող բարձունքի, վստահորեն կարելի է տալ 2-րդ Շուշի անվանումը։
Երբեք, ոչ մի պարագայում թույլ չենք տա»,- գրել էր նա


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ