Սա ասում եմ նրա համար, որ վաղն անակնկալի չգաք. Արսեն Բաբայան
«Սահմանադրական բարեփոխումներ» անվան տակ իշխանության կողմից իրագործվող գործընթացը, իմ համոզմամբ, ունի միայն մեկ հիմնական նպատակ, այն է՝ Սահմանադրությունից հեռացնել հետևյալ նախաբանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը .
««Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։
Մնացյալ բոլոր քայլերը, որոնցով պատրանք են ստեղծում, թե ցանկություն ունեն բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիք լսելու, սոսկ ձևականություն է։
Իսկ թե ինչու են ցանկանում հեռացնել նախաբանը, շատ պարզ է, քանի որ նախաբանը հղում ունի Անկախության մասին հռչակագրին, որի 11-րդ կետն էլ ձևակերպված է այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Սահմանադրությունը Անկախության մասին հռչակագրից կտրելու դավադիր նպատակները չեն սահմանափակում միայն 11-րդ կետով, քանի որ Հռչակագրի նախաբանն էլ բավականին խոսուն է և հենվում է, օրինակ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման, ինչպես նաև բազմաթիվ այլ հայկականություն արտացոլող սկզբունքների վրա»։
Հ.Գ. Սա ասում եմ նրա համար, որ վաղն անակնկալի չգաք։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...