Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումը ցուրտ եղանակային պայմաններում ահաբեկչություն է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ.Ստեփանակերտի բնակիչ
Արցախի կանա՛յք,
կոչ ենք անում բոլորիդ թողնել առօրյա գործերը եւ ձեր երեխաների հետ մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին մասնակցել մանկական հիվանդանոցի մոտ կազմակերպվող խաղաղ հավաքին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի հանրապետության բնակիչ Արմինե Ավագիմյանը։
«Սիրելի ընկերներ,
այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, կարելի է միայն հումանիտար աղետ անվանել։ Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։
Եթե ոչ մենք, հասարակ քաղաքացիներս, ապա ո՞վ մեր փոխարեն կհասցնի աշխարհին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները ահաբեկում Արցախի ժողովրդին՝ էթնիկ բնաջնջման ենթարկելու նպատակով։
Այո՛, մենք պիտի պայքարենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար բոլոր հնարավոր միջոցներով, և այս պահին մեր ձայնը լսելի դարձնելու լավագույն միջոցը խաղաղ հավաք կազմակերպելն է։
Արցախի կանա՛յք,
կոչ ենք անում բոլորիդ թողնել առօրյա գործերը եւ ձեր երեխաների հետ մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին մասնակցել մանկական հիվանդանոցի մոտ կազմակերպվող խաղաղ հավաքին։
Ցույց տանք ամբողջ աշխարհին, որ մենք կանք եւ ուզում ենք արժանապատիվ խաղաղություն անվտանգ Հայրենիքում՝ մեր երեխաների համար»,-գրել է նա։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ