Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցով Միացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունը Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն Սիմոնյան ԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրել Թել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվել Մարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը Մերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖ Եգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համար ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին Մեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»

Իրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրելՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր«Մկների ժողովը». առաջնախաղ ՎանաձորումՀայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվելԽորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՍիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափումՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերըԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 24.03.2026Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզական մի շարք հաստատություններԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներՊատերազմը դադարեցնել ձգտող պետությունները պետք է հաշվի առնեն Թեհրանի տեսակետը․ Էբրահիմ ՌասուլիԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 9-ըՀայաստանում կանցկացվի «Երաժշտական Բաթումի» մշակութային նախաձեռնությունըԱռանց տեղումների եղանակԺաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրներըԼրատվամիջոցներից մեկը շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն․ ԱՍՀՆ մամուլի քարտուղարՀայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններինՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՆարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարներըԿդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Արցախ գազի մատակարարումը վերականգնելու համար ՀՀ իշխանությունը չունի գործիքակազմ և միջոցառումների ցանկ․Տիգրան Աբրահամյան

Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ փակ նիստին մասնակցելու երկու նպատակ կար՝ պարզել, թե ՀՀ իշխանությունները ինչ են բանակցում գազատարի շուրջ և ինչ գործիքակազմ ունեն հնարավոր այլ նման ճգնաժամերի համար, սակայն պարզվեց, որ չունեն գործողությունների նման ցանկ, որոնք կլուծեն այդ խնդիրներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ լրագրողների խնդրանքով ներկայացնելով իր տպավորությունները Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ փակ նիստի մասին։

«Խնդիրն այն է, որ բանակցությունների հետ կապված որոշակի տեղեկություն փոխանցվեց, որը ամբողջական շատ դժվար է համարել, որովհետև կային կոմպոնենտներ, որոնք ապահովված չէին և ամբողջական ինֆորմացիա չէին տալիս տեղի ունեցածի կամ տարվող բանակցությունների հետ կապված։ Եվ երկրորդ, թերևս, ամենամեծ խնդիրը այս դեպքում այն է, որ ՀՀ իշխանությունը չունի միջոցառումների և գործողությունների ցանկ, որը ենթադրում է [կիրառել – խմբ․] այս կամ այն ճգնաժամի դեպքում Արցախում ապրող մեր հայրենակիցների բեռը թեթևացնելու կամ նրանց ուղղվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ»,–ասաց նա։

Հարցին, թե Արցախ գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ ինչ են ասել իշխանությունները, Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարության ներկայացուցիչը արձանագրել է, որ իրականում բարդ վիճակում ենք և արագ լուծումներ չեն կարող գտնել։

«Բայց գլխավոր խնդիրն այն է, որ նույնիսկ միջնաժամկետ կամ երկարաժամկետ ժամանակահատվածի համար որևէ լուրջ միջոցառման մասին տեղեկություն չի փոխանցվել։ Այսինքն՝ հասկանալի է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, բավականին բարդ իրադրություն է ստեղծել, բարդ է լուծումների առումով։ Բայց միաժամանակ շատ խնդրահարույց է, որ նույնիսկ որոշակի ժամանակային կտրվածքով կառավարությունն իր համար անհրաժեշտ արձանագրումները չի արել և դրա հիման վրա հետագայում այդ խնդիրների հաղթահարմանը կամ որոշակի առումով թեթևացմանն ուղղված որևէ լուրջ քայլ այս պահին չունենք»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ կառավարության ներկայացուցիչները փորձում էին վստահեցնել, որ ոչ միայն ռուսական կողմի հետ, այլ նաև այլ գործընկերների հետ աշխատում են և ակնկալում են, որ անհրաժեշտ ճնշում կգործադրվի Ադրբեջանի վրա՝ կանխելու նրա այս գործողությունները Արցախում։