Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Կարծիք

Լենինի սխալներն Ուկրաինայում ուղղելուց հետո պետք է ձեռնամուխ լինել Արցախի, Նախիջևանի և այլ Հայկական տարածքների հարցում թույլ տված սխալներն ուղղելու գործին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) նախագահները, 2008 - 2014 թթ ընթացքում առնվազն հինգ անգամ հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, իսկ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անթույլատրելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն և Թուրքիան՝ արհամարհելով այդ հինգ հայտարարությունները և նրանց հեղինակներին, դիմեցին լայնամասշտաբ ագրեսիայի Արցախի դեմ:

Ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան հայերի դեմ պատերազմում ներգրավվելցին հազարավոր ահաբեկիչներ մերձավոր արևելքից, կիրառեցին արգելված սպիտակ ֆոսֆորի զենք, գլխատեցին քաղաքացիական անձանց և խոշտանգեցին հարյուրավոր հայ ռազմագերիների:

Այս ամենը նորություն չէ, ասվել ու խոսվել է բազմիցս:

Բայց սա նոր իմաստ ու բովանդակություն է ստանում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին, որտեղ միավորված արևմուտքը հայտնվել է «սանկցիոն էյֆորիայի» մեջ և մեկը մյուսի հետևից պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի և ռուսների դեմ, չլսված ռասիզմ է քարոզում ու քաջալերում ամբողջ Եվրոպայում:

Իսկ ինչու՞ էր նույն այդ միավորված արևմուտքը լուռ, խուլ ու համր, երբ Էրդողանն ու Ալիևը «փաթաթեցին» ուժի չկիրառման մասին ձեր առաջնորդների հայտարարությունները, երբ՝ որպես միջազգային ահաբեկչության հովանավոր պետություններ, ահաբեկիչների որջի վերածեցին տարածաշրջանը:

Ինչու՞ էին լռում, երբ տեսախցիկի առջև գլխատում էին տարեց արցախցուն միայն այն բանի համար, որ նա Հայ է:

Ինչու՞ չդատապարտեցին ու պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի դիկտատորի ու Թուրքական «սուլթանի» նկատմամբ՝ միջազգային անվտանգության դեմ նրանց կատարած գործողությունների համար:

Երևի այս հարցերին նրանք կպատասխանեն. դուք (Հայաստանի իշխանությունը) դա չպահանջեց, տեր չկանգնեց իր հայրենակիցներին, մոռացավ ու ներեց ռազմական հանցագործներին՝ լծվելով նրանց հետ բարեկամություն սկսելու թրքասիրական առաքելությանը:

Որոշ իմաստով ճիշտ կլինեն, Հայաստանի իշխանությունն է մեղավոր, որ այսօր պատժամիջոցներ չեն կիրառվել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:

Բայց ու՞ր մնացին ձեր հռչակած ընդհանուր համաեվրոպական արժեքները, իդեալները, որոնց հիմքի վրա Ժան Մոնեն ու Ռոբեր Շումանը՝ Ջորջ Մարշալի գործուն աջակցությամբ, կառուցում էին ազատության, արդարության և արդարադատության տարածությունն ու մեծ եվրոպական տունը:

Միջազգային քաղաքականության մեջ երկակի ստանդարտները ոչ ոք չի չեղարկել, բայց դրանք ևս պետք ունենան ողջամիտ, բանական կիրառություն և բացատրություն:

Հ.Գ. Ասվածը հավասարապես վերաբերելի է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանին, որն հիմա ճաշակում է «արևմտյան գործընկերների» հետ Արցախյան ողբերգությունը հանդուժելու դառը պտուղները և գործնականում առերեսվում է մեծ քաղաքականության երեպաշտությանն ու երկակի ստանդարտներին:

Հ.Հ.Գ. Լենինի սխալներն Ուկրաինայում ուղղելուց հետո պետք է ձեռնամուխ լինել Արցախի, Նախիջևանի և այլ Հայկական տարածքների հարցում Լենինի թույլ տված սխալներն ուղղելու գործին»,- գրել է Ղազինյանը: