Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդության քննությունը տեղի կունենա վաղը․ փաստաբան
Լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդության քննությունը տեղի կունենա վաղը, ժամը 18։00-ին։
«Դատարանից կրկին զանգահարեցին եւ հայտնեցին, որ նիստի օրը փոխվում է, դատավոր Բախշիյանի վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 3-ին, ժամը 18:00-ին»,- գրել է Սարդարյանը։
Նշենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու եւ անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցվել՝ մինչեւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Բորիս Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը քննելու է դատավոր Դավիթ Արղամանյանը։ Այս միջնորդության քննությունը Դավիթ Արղամանյանին մակագրվելը փաստաբանական համայնքի մոտ քննադատությունների ալիք է բարձրացրել։
Նա նոր ձեւավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել մի քանի ամիս առաջ։
Դավիթ Արղամանյանը 2018 թվականի «հեղափոխության» օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Մեկ տարի անց նա նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի օգնական, այնուհետեւ՝ դատավոր։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար