Կոչ եմ անում ԶՊՄԿ-ին չանտեսել հանրության կոչերն ու հետազոտությունները. բնապահպան Սիլվա Ադամյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անտեսում է հանրության կոչերն ու հետազոտությունները, իսկ Առողջապահության նախարարությունը բացարձակ ուշադրություն չի դարձնում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնետոմսերի նվիրատվությունից հետո ունենք շատ վատ, անգրագետ աշխատանք, որը մենք շատ վատ ենք գնահատում, քանի որ հանրության հետ կապերը չի կարելի խզել ու ծածկադմփոց անել։ Միևնույն է, անկախ փորձագետներն ու բնապահպանները աշխատելու են և վեր են հանելու խնդիրները։ Աչալուրջ ենք լինելու, պետք է լուծում տալ խնդիրներին։ Կոմբինատի գործունեությունը պետք է կարգավորվի, պետք է պատասխան տրվի հարցերին, թե ինչ վիճակում է Արծվանիկի պոչամբարը, ինչու գործունեություն չի ծավալվում ռեկուլտիվացիայի համար, և արդյոք այս փնթի գործընթացը այսպես պետք է շարունակվի»,- նշել է բնապահպան Սիլվա Ադամյանը։
Բնապահպանը կոչ է արել ԶՊՄԿ-ին չանտեսել հանրության կոչերն ու հետազոտությունները, իսկ փորձագետներին ու բնապահպաններին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրները։
«Առողջապահության նախարարությունը բացարձակ ուշադրություն չի դարձնում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին, մասնագիտական մոտեցում ցույց չի տալիս, նորմալ ուսումնասիրություններ չեն արվում։ Նման վիճակում պետք է շատ ուշադիր լինել, չէ՞ որ հենց նախարարությունն էլ պետք է իր եզրակացությունը տա՝ կապված պղնձաձուլարանի հետ»,-նշել է բանախոսը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար