Ավստրիայի արտգործնախարար. ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասին 3+1 ձեւաչափում
Տարածաշրջան իմ նախորդ այցելությունից հետո տպավորությունս այն է, որ այն բնական եւ մարդկային ռեսուրսներով եւ ներուժով շատ հարուստ տարածաշրջան է։ Այս մասին փետրվարի 2-ին Երեւանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։
Մեկնաբանելով իր գործընկերոջն ուղղված հարցն Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանի համար «կարմիր գծերի» մասին՝ Ալեքսանդր Շալենբերգը նշեց, որ «կարմիր գծերը» չեն նպաստում տարածաշրջանի զարգացմանը։
«Որպես ԵՄ ներկայացուցիչներ՝ ավստրիացիները ցանկանում են, որպեսզի տարածաշրջանը լինի կայուն եւ բարգավաճ, որտեղ մարդիկ նորից հեռանկար կտեսնեն։ Վերջին ընտրությունները, որոնց մենք ականատես եղանք, հենց այն մասին են, որ մարդիկ քվեարկել են հանուն ապագայի, տնտեսական զարգացման, իշխանության բաժանման, եւ դա շատ հուսադրող է։ Ես կցանկանայի ավելին տեսնել տարածաշրջանում: ԵՄ-ն պատրաստ է օգնել, եթե կարողանանք ինչ-որ բան անել: Մենք խոսել ենք փոխկապակցվածության մասին՝ լինի դա երկաթուղի, թե ճանապարհներ, թե էլեկտրացանցեր: Սա այն է, ինչին մենք կարող ենք օգնել 3+1 ձեւաչափում, եւ մենք պատրաստ ենք դա անել»,- ասել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար