«Պատիվ ունեմ» խմբակցությունը արարողակարգային կամ տուրիստական բնույթ ունեցող որևէ այցի չի մասնակցելու. Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Ազատության« եթերում խոսել է ԱԺ պատվիրակության կազմում իր ԱՄՆ այցը չեղարկելու պատճառների մասին:
««Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ արարողակարգային կամ տուրիստական բնույթ ունեցող որևէ այցի չի մասնակցելու», - «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Ա. Վանեցյանը` ավելացնելով, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնելու ԱԺ նախագահի կողմից ներկայացված հրավերի ժամանակ ի սկզբանե ասվել էր, որ լինելու է հանդիպում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ուստիեւ ինքը համաձայնել էր մեկնել: «Կարծեցի, որ դա կարևոր հարթակ է, որտեղ մենք՝ որպես Հայաստանի ընդդիմություն, կարող ենք ներկայացնել իշխանության տեսակետից տարբերվող տեսակետ և կկարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի ներսում, սակայն վերջին պահին ինձ տեղեկացրին, որ փոխվել է պատվիրակության կազմը և Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը մասնակցելու են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը», - նշել է Ա. Վանեցյանն ու ընդգծել. «Իշխանությունն ասում է, թե դա ամերիկյան կողմի պահանջն էր, որ հայկական կողմից երեք հոգի պետք է մանսակցի, սակայն փաստացի մենք տեսնում են, որ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը մասնակցում են բացառապես ՔՊ ներկայացուցիչները»:
Ըստ Վանեցյանի, ՔՊ-ն սրանով ասել է՝ մենք ենք իշխանության, մենք կորոշենք՝ ո՞վ կմասնակցի հանդիպմանը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար