Ընդդիմադիր. Փաշինյանը դրսից է իշխանության բերվել
«Արյունալի պատերազմի, 5000 տղաների մահվան, հայրենազրկման, Հայաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը քարոզող անձին, ով նախագահներ Ալիեւի եւ Էրդողանի փաստաբանն է դարձել, ես կարող եմ աշխարհաքաղաքական մարմնավաճառ անվանել։ Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայերեն խոսող Ալիեւն է դարձել:
Նա Փաշինյանից պահանջեց գոնե մեկ ապացույց ներկայացնել, որ 30 տարի Հայաստանի գոնե մեկ ղեկավար ասել է, որ Բաքուն հայկական քաղաք է։
«Նա, փաստորեն, արդարացնում է Ալիեւին։ Բացի այդ, նա ասում է, որ հայկական բանակն այլեւս ոչ թե զավթողական է լինելու, այլ լինելու է պաշտպանողական։ Այսինքն՝ հայկական բանակը զավթողակա՞ն էր։ Ուրեմն մե՞նք ենք ագրեսորը: Մենք պաշտպանել ենք մեր հայրերի շիրիմները, մեր տները»,- վրդովված ասաց Աշոտյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն իշխանության է բերվել դրսից՝ ժողովրդի ձեռքով։ «Ասում է, որ մարտի 1-ի գործով արդարացվել է: Դա այդպես չէ, քանի որ 2018 թվականից հետո Հայաստանն այլեւս դատարանում չէր պաշտպանում ավելի վաղ ներկայացված կարծիքը»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար