Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել. Ստեփան Դանիելյան
Ուկրաինացիները զոհում են սեփական երկիրը մտնելով աշխարհքաղաքական խաղերի մեջ, որտեղ իրենք խաղացող չեն, այլ օբյեկտ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Այս պահին անհավանական է թվում, սակայն որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել։
Եթե Ռուսաստանը Դոնբասը ճանաչի, ինչպես Աբխազիան ու Հարավային Օսեթիան, ապա չի բացառվում, որ Լեհաստանն ու Ռումինիայի կողմից ԱՄՆ-ը մտնեն Արեւմտյան Ուկրաինա։ Եվ Լեհաստանը, եւ Ռումինիան տարածքային նկրտումներ ունեն Ուկրաինայի հանդեպ։
Ինչն է հետաքրքիր, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը վիճարկվում է, ապա, հետեւապես, պետք է վիճարկվի դրա հետեւանքով ստեղծված Ուկրաինայի ներկայիս սահմանները։ Ստացվում է, որ Սրեւմտյան Ուկրաինան, Բուկովինան եւ Ուժգորոդը պետք է վերականգնեն մինչպատերազմյան իրենց կարգավիճակը։
Որքան էլ տարօրինակ չլինի, դա ձեռնտու է եւ Ռուսաստանին, եւ ԱՄՆ-ին եւ Ուկրաինայի արեւմտյան հարեւաններին։
Երբ երկրի շահը ստորադասվում է դրսի խաղացողների ինտրիգներին, երբ հույսը դրվում է արտաքին ուժերի վրա, երբ մտնում ես գետն առանց լողալ իմանալու, ապա արդյունքներից պետք չէ բողոքել։
Ուկրաինացիները զոհում են սեփական երկիրը մտնելով աշխարհքաղաքական խաղերի մեջ, որտեղ իրենք խաղացող չեն, այլ օբյեկտ են»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար