Լարված իրավիճակ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում. գյուղացիները փակել են ճանապարհը
Արդեն մեկ ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել, պատճառաբանելով, որ մինչև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և Արարատի մարզպետը չժամանեն, ճանապարհը չեն բացելու:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ միջոցին, քանի որ չգիտես՝ որ պաշտոնյայի ուղեղով է անցել, որ մեր գյուղի քաղաքային տրանսպորտի հերն անիծի: Նախկինում գործում էր 2 տրանսպորտ, այդ թվում՝ թիվ 44 երթուղին: Հիմա հանել են դա և ոչ միայն մեր գյուղը, այլև մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են կոտրած տաշտակի առաջ: Մենք պահանջում ենք, որպեսզի վերականգնվի թիվ 44 երթուղին, հակառակ դեպքում՝ շարունակելու ենք ճանապարհը փակ պահել»:
Այս պահին ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները, ովքեր գյուղացիներին համոզում են, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն նրանք պնդում են, որ մինչև համապատասխան պաշտոնյաները չգան, իրենք հետքայլի նպատակ չունեն:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար