Արդյո՞ք, այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը․ Ավետիք Իշխանյան
ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ․․․
Այսօր զարմանահրաշ բան կատարվեց Հայաստանում։Դատավորների միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը։Փաստորեն, Հայաստանում, 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում , չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-Ոստիկանություն-քննչական մարմիններ-Դատախազություն, քառյակից։ Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը, կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։
Բայց, արդյո՞ք, այս 139 դատավորները օրինակ կծառայեն մյուս, գործադիրի հրահանգները հլու-հնազանդ կատարող դատավորների համար։ Եվ, արդյո՞ք, այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը։ Կարծում եմ՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ, շուտով կլսենք ՀՔԾ , ԱԱԾ կամ , իբր հակակոռուպցիոն մարմնի հաղորդագրությունը, որ Ալեքսանդր Ազարյանը, կամ նրա մերձավորները մեղադրվում են ինչ-ինչ հանցագործությունների մեջ։ Հիշենք Հրայր Թովմասյանին, Դավիթ Գրիգորյանին և Ռուբեն Վարդազարյանին։Գլխավոր դատախազ կոչեցյալը կպաշտպանի մեղադրանքը և․․․ Շատ կուզենայի սխալված լինել, բայց սրան պետք է պատրաստ լինել և նման զարգացումների դեպքում ոտքի կանգնել։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար