Վարդենիսի համայնքապետարանի աշխատանքը պարալիզացված է. ոստիկանությունը դեռ չի գտել աշխատասենյակի բանալին ու կնիքը
Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե որտեղ է անհետացել Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին ու կնիքը, ուստի հնարավոր չի դեռ կազմակերպել համայնքապետարանի աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏԻՄ ընտրությունների արդյունքում կոալիցիա կազմած ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնահազարյանը:
«Ի վերջո, ըստ օրենքի այդ կնիքը վավերական էլ չէ: Խոշորացված համայնքը ստեղծվելուց հետո պետք է, որ համայնքը որպես առանձին միավոր, որպես խոշորացված միավոր նոր կնիք ունենա, բնականաբար, վարչական շրջաններ էլ պետք է ձեւավորվեն, յուրաքանչյուրն իրենց կնիքներով: Այս պահի դրությամբ այդ ընթացքը կասեցված է, այդ ուղղությամբ որեւէ աշխատանքներ չեն կատարվում փաստորեն: Խոշորացված համայնքը դեռեւս բյուջե չունի կազմավորված, բազմաթիվ գործառույթներ, որոնք կախված են համայնքի կենսական անհարժեշտությունները ապահովելու համար եւ այս բոլոր գործառույթները կասեցված են»,- ասաց նա:
Ավագանու անդամը եզրափակելով խոսքն ասաց, որ այս պահին, ըստ էության պարալիզացված են համայնքապետարանի աշխատանքները. «Հաշվի առնելով սահմանային սրացումները եւ այն հանգամանքը, որ Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ են, այս առումով հրատապ է, որ համայնքապետարանը կարողանա որքան հնարավոր է շուտ լիարժեք աշխատել»:
Ավագանու անդամի խոսքով` համայնքապետարանի աշխատանքները կսկսվեն այն ժամանակ երբ կլինի նոր կնիք եւ աշխատասենյակի բանալին:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար