Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրել Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն Պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ Արաղչիին Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանը Փրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրել ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր «Մկների ժողովը». առաջնախաղ Վանաձորում

Չգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրելՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր«Մկների ժողովը». առաջնախաղ ՎանաձորումՀայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվելԽորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՍիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափումՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերըԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 24.03.2026Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզական մի շարք հաստատություններԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներՊատերազմը դադարեցնել ձգտող պետությունները պետք է հաշվի առնեն Թեհրանի տեսակետը․ Էբրահիմ ՌասուլիԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 9-ըՀայաստանում կանցկացվի «Երաժշտական Բաթումի» մշակութային նախաձեռնությունըԱռանց տեղումների եղանակԺաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրներըԼրատվամիջոցներից մեկը շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն․ ԱՍՀՆ մամուլի քարտուղարՀայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններինՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՆարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարներըԿդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՌեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան

«Սփյուռքի վերակազմակերպումը հրամայական է՝ Հայաստանի ու Արցախի հզորացման համար»․ Արամ Ա

Սփյուռքի վերակազմակերպումը հրամայական է՝ Հայաստանի ու Արցախի հզորացման համար: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում:

«ՍՓԻՒՌՔԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է՝ Ի ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԶՕՐԱՑՄԱՆ»

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2022 տարին հռչակած է ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ՝ մեկնած Սփիւռքին պարզած ներկայ իրավիճակէն եւ հայ կեանքին մէջ անոր ունեցած առանցքային դերակատարութենէն։ Առ այդ, Կիրակի, 9 Յունուար 2022-ին, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին, Հայրապետական հռչակագիրը ընթերցուեցաւ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ՝ «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի կողմէ։

Վեհափառ Հայրապետը հռչակագիրին մէջ կը նշէ, որ հայ ժողովուրդը կը դիմագրաւէ բազմազան մարտահրաւէրներ, իսկ Սփիւռք՝ աւելի, որովհետեւ հոն կը տիրեն անորոշութիւն, փոթորիկներու դէմ պայքարներ, ինքնութեան վերաբերեալ փնտռտուքներ, որոնք անյետաձգելի հրամայական կը դարձնեն Սփիւռքի վերակազմակերպումն ու վերակենսունակութիւնը։

Նորին Սրբութիւնը լուսարձակի տակ կ՚առնէ հայ ժողովուրդին սփիւռքացումի հանգրուանները՝ դիտել տալով, որ արտագաղթը մնայուն երեւոյթ եղած է հայոց պատմութեան մէջ՝ թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական պատճառներով։ Այս ծիրէն ներս Հայրապետը կ՚ընդգծէ, որ հայերը յաջողած են իրենց հաստատուած երկիրներուն մէջ գաղութներ յառաջացնել՝ ազգային, հոգեւոր եւ կրթական կառոյցներով, եւ չեն զլացած յարաբերութիւն հաստատելէ տուեալ երկրի բնակիչներուն հետ։

Ներկայիս, Սփիւռքը կը պարզէ աւանդական, սովետական ու հայաստանեան սփիւռքներու աններդաշնակ խառնուրդ վիճակ մը, ուր հայ ըլլալու արժեչափը յստակ գիծեր չունի։ Հայրապետը կը յայտնէ, որ թէեւ անցեալին իրենց էական դերակատարութիւնը ունեցած են աւանդական ազգային կառոյցները, սակայն այսօր ժամանակավրէպ ըլլալու վտանգին դիմաց կը գտնուին՝ իրենց գործելաոճով եւ ոչ-այժմէական օրակարգերով։ Այնուհետեւ Նորին Սրբութիւնը մանրամասն կ՚անդրադառնայ լեզուին, նոր սերունդը հայ ինքնութեան ազդակներու շուրջ պահելուն, ներ-գաղութային ու միջ-գաղութային յարաբերութիւններու անբաւարարութեան, հայակեդրոն մտածողութեան զարգացման հրամայականին, հայրենադարձութեան օրակարգին եւ ազգային ռազմավարութեան յառաջացման անհրաժեշտութեան։

Խօսելով Սփիւռքի վերակազմակերպման մարզերուն եւ գործընթացին մասին, Վեհափառ Հայրապետը կը նշէ, որ հռչակագրին մէջ մատնանշուած մտահոգութիւններն ու մարտահրաւէրները կը կարօտին խոր, իրատես ու համապարփակ քննարկման։ «Սփիւռքը ինքնավախճան իրականութիւն մը չէ. ան իր տեսլականը պէտք է միշտ սեւեռած պահէ Հայաստանի ուղղութեամբ, որ ողնասիւնը կը կազմէ հայ ազգի ներկային ու երաշխիքը՝ անոր ապագային» հաստատումով, Հայրապետը կը կարեւորէ նոր ժամանակներու ու մարտահրաւէրներու համահունչ ռազմավարութեան ձեռնարկման, որուն մղիչ ոյժը պէտք է դառնայ Սփիւռքին պարզած ներկայ գոյավիճակին իրապաշտ արժեւորումը եւ ապա ծրագրումը։ Առ այդ, Հայրապետը կը թելադրէ թեմական եւ համայնքային կառոյցներուն բարեկարգումներ եւ իրար միջեւ ներդաշնակ գործակցութիւններ իրականացնել։ Այս աշխատանքին համար ան կ՚առաջարկէ մթնոլորտի պատրաստութիւն, նախաձեռնութիւն եւ վերջապէս ծրագիրներու գործադրում։

Հայրապետը հռչակագիրը կ՚եզրափակէ ըսելով. «Հաւատարիմ իր անցեալին, հայ ժողովուրդը կոչուած է ինքզինք յարատեւօրէն վերարժեւորման ու վերանորոգման ենթարկելու՝ համահունչ փոխուող ժամանակներուն, պայմաններուն ու մարտահրաւէրներուն։ Ա՛յս տեսլականով ու յանձնառութեամբ Սփիւռքը պէտք է վերակազմակերպէ ու վերաշնչաւորէ ինքզինք։ Սփիւռքը իր ներկայ վիճակին թողուլ, կը նշանակէ անոր ինքնամաշումը արագացնել։ Սփիւռքի վերակազմակերպումը՝ անոր հզօրացումն է, իսկ Սփիւռքի հզօրացումը Հայաստանին ու Արցախին հզօրացումն է. եւ սա համազգային առաջնահերթութիւն է ու մարտահրաւէր։ Հարկ է անյապաղ լծուիլ աշխատանքի»։

Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու բոլոր եկեղեցիներէն ներս պիտի ընթերցուի Հայրապետական հռչակագիրը»։