Պեսկով. ՀԱՊԿ նիստում առայժմ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հունվարի 10-ին նախատեսված արտահերթ նստաշրջանից հետո որեւէ փաստաթղթի ընդունում ներկայումս չի նախատեսվում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ՝ ոչ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ հինգ պետությունների ղեկավարների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, գումարվել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի խնդրանքով։ Օրակարգում մեկ հարց է՝ «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի եւ դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին»։ Հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձեւաչափով՝ Հայաստանի նախագահությամբ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար