Տոնոյանը սպառնում է խոսել. քաղաքագետը` նախկին նախարարի զգուշացնող ուղերձների մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցն ուղերձ է պատկան մարմիններին առ այն, որ եթե իր խափանման միջոցը դատավարության ժամանակ չփոխեն, ապա ինքը կարող է 44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառների մասին ինչ-ինչ բացահայտումներ անել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Տեսնելով, որ մինչև գործը դատարան ուղարկելը ներկուլիսային միջոցներով չկարողացավ լուծել այս խնդիրը, փաստորեն սպառնում է, որ եթե իր գործը չփոխվի, ապա ինքը կարող է հրապարակային ինչ-որ հայտարարություններով հանդես գալ, որը կարող է վնաս տալ այսօրվա իշխանությանը»,-ասաց նա։
Տոնոյանը շատ ուղիղ կերպով ակնարկում է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում և որ բանակին և բանակի ղեկավարությանն ուզում են «քավության նոխազ» դարձնել, բայց դա, քաղաքագետի կարծիքով, չի նշանակում, որ պաշտպանության նախկին նախարարը մեր պարտության համար պատասխանատվություն չի կրում։
«Տոնոյանը` որպես պաշտպանության նախարար, իր բաժին պատասխանատվությունը կրում է, բայց իր ասածի իմաստը կայանում է նրանում, որ իրեն մեղադրանք են ներկայացնում ավելի մեծ մեղքի համար, քան ինքը կատարել է»,-նշեց Բոզոյանը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով տարբեր լրատվամիջոցների ուղարկած հարցերին, նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործով փորձ է արվում վարկաբեկել իր անձն ու պաշտպանական համակարգը։ Տոնոյանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում չի հիշում մի դեպք, որ քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես ՀՀ վարչապետը, երբևէ ակնարկած լինի «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրների մասին։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)