«Ապրելու երկիր». Փարաքարի ընտրությունները անվավեր ճանաչելու որոշումը կանխակալ էր եւ ոչ օբյեկտիվ
Դատարանի երեկվա որոշումը կանխակալ էր եւ ոչ օբյեկտիվ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի՝ տվյալ որոշումն անարդար էր։
«Չեմ ուզում բացել փակագծերը, բայց այս որոշումը միանշանակ քաղաքական ենթատեքստ ուներ։ Դատարանի վրա ճնշում է գործադրվել։ Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք պայքարը։ Դա պահանջում է ժողովուրդը, ով պայքարելու է մինչեւ վերջ»,-ասաց թեկնածուն։
Գրիգորյանը չբացեց փակագծերը եւ չհայտնեց հետագա պայքարի մանրամասները, սակայն վստահեցրեց, որ կանեն ամեն ինչ, որպեսզի արդարությունն ի վերջո հաղթի։
«Մենք դեմ չենք այլ ուժերի հետ համագործակցությանը, մենք պատրաստ ենք բանակցել եւ ապահովել համատեղ աշխատանք։ Բոլորին կոչ եմ անում կարգի բերել իրենց մտքերը եւ մասնակցել լուսավոր ապագայի կերտմանը։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի գյուղերում մեր հայրենակիցների կյանքն ավելի բարեկեցիկ լինի»,-ամփոփեց Գրիգորյանը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար