Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը Վահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ում Ձերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջ

2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-իԵվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ԱՄԷ-ն առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը. WSJ
Քաղաքականություն

Դադարեցնել տեղական ինքնակառավարման մարմինների վրա ապօրինի ազդեցությունները. Հայտարարություն

Քաղաքացիական հասարակության 4 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են ՏԻՄ-ի նկատմամբ ոտնձգություններին:

Հայտարարությունում ասվում է. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունենում գործընթացներ, որոնց սահմաններում պետական իշխանություն իրականացնող քաղաքական ուժը փորձում է ապօրինի ազդեցություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց առանձին ներկայացուցիչների նկատմամբ:

Ցավոք, հետհեղափոխական Հայաստանի համար այս նոր երևույթը նկատվում է ոչ թե մի կամ եզակի, այլ մի շարք համայնքներում:

Մասնավորապես՝

Վանաձորում նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց ու կալանավորվեց միայն այն բանից հետո, երբ տեղական ընտրություններից հետո հայտարարվեց, որ իր շուրջ ձևավորվում է դաշինք, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» դուրս էր մնալու համայնքային գործադիր իշխանությունից: Եվ սա այն պարագայում, որ քրեական գործը հարուցվել էր դեռ ամիսներ առաջ և մեղսագրվող ենթադրյալ արարքները Մամիկոն Ասլանյանը կատարել էր նախկինում:

Վարդենիսում նախկին համայնքապետ Արամ Հարությունյանը ևս ձերբակալվեց ու կալանավորվեց այն բանից հետո, երբ տեղական ընտրություններից հետո հայտարարվեց, որ իր շուրջ ձևավորվում է դաշինք, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» դուրս էր մնալու համայնքային գործադիր իշխանությունից: Այդ հայտարարությունից երկու օր անց Հարությունյանի նկատմամբ վաղուց արդեն առկա քրեական գործով մեղադրանքը վերաորակվեց, ու նա կալանավորվեց: Համայնքի ղեկավարի քվեարկության օրը ոստիկանությունն ակնհայտորեն խոչընդոտում էր ընդդիմության թեկնածուի ընտրությանը:

Թալինում բազմաթիվ արժանահավատ ահազանգեր են ստացվել, որ համայնքապետի ընդդիմության միասնական թեկնածուի ինքնաբացարկը պայմանավորված է եղել քրեական հեղինակությունների, ինչպես նաև ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից ճնշումներով: Համենայնդեպս, փաստ է, որ ստվերային պրոցեսների արդյունքում Կարեն Գրիգորյանը, որն ուներ ավագանու մեծամասնության աջակցությունը, ինքնաբացարկ հայտնեց և իր քվեն տվեց «Քաղաքացիական պայմանագրի» առաջադրած թեկնածուին՝ ապահովելով վերջինիս հաղթանակը:

Եվ, ի վերջո, մայրաքաղաք Երևանում գործադիր իշխանության ներկայացուցիչները, ավագանու անդամների վրա ճնշումներ բանեցնելով, կազմակերպեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքած համայնքապետի՝ Հայկ Մարությանի պաշտոնանկությունը: Ու թեև ավագանու մի շարք անդամներ պրոցեսի ընթացքում հրապարակային հայտարարել են իրենց ու իրենց գործընկերների վրա բանեցվող ապօրինի ազդեցության մասին, իրավապահ մարմիններն ու դատախազությունը որևէ քայլ չեն ձեռնարկել այդ ճնշումները քննելու ու կանխելու ուղղությամբ:

Ընդ որում, մայրաքաղաքում իշխանությունները նաև չխորշեցին այդ նպատակի համար Հանրային հեռուստատեսության ռեսուրսը չարաշահելուց՝ դրանով սեփական այդ քայլը արդարացնող ու հիմնավորող, ակնհայտ միակողմանի լուսաբանում իրականացնելով:

Խիստ մտահոգված լինելով տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ներկայացուցիչների ու դրանց ձևավորման վրա պետական իշխանության կողմից ապօրինի ազդեցության կազմակերպված մոտեցմամբ` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտելով քրեորեն պատժելի վերոնշյալ գործողությունները, պահանջում ենք՝

1. Պետական գործադիր իշխանության ներկայացուցիչներից՝ դադարեցնել տեղական ինքնակառավարման մարմինների վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը: Առավելևս անթույլատրելի է այդ նպատակի համար իրավապահ մարմինների օգտագործումը: Պետական իշխանության ներկայացուցիչները պետք է հարգեն տարբեր ինստիտուտների ու մարմինների անկախությունը և իրենց լիազորությունների սահմաններում իրականացնեն հնարավորը՝ այդ անկախության ապահովման ու պաշտպանության համար:

2. Իրավապահ մարմիններից` իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների վրա ապօրինի ազդեցությունների նախականխում ու պատշաճ քննություն: Առավելևս` չմասնակցել այդ ապօրինի ազդեցությանը:

3. Հանրային հեռուստատեսությունից՝ որևէ իրադարձության լուսաբանումն իրականացնել անաչառ՝ անկախ պետական իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումից: Որևէ պարագայում չդառնալ պետական իշխանության ապօրինի ազդեցություններն արդարացնող քարոզչամիջոց:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ