«Հայաստան» խմբակցությունը «13–րդ աշխատավարձը» կուղղի բարեգործության
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ բաժանված պարգեւատրումները ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կօգտագործի բարեգործական նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։
«Մեր խմբակցության պատգամավորները նույնպես ստացել են այսպես կոչված՝ 13–րդ աշխատավարձերը, որը պարգեւատրում է։ Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա «Հայաստան» խմբակցությունը պարգեւատրումները չի ծառայեցնի սեփական նպատակների համար, այլ կուղղի բարեգործության։ Նախորդ անգամ խմբակցությունը որոշել էր պարգեւատրումները տրամադրել Արցախում զինվորների համար գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին, իսկ այս անգամ որոշում է կայացվել է, որ յուրաքանչյուր պատգամավոր իր հայեցողությամբ այդ գումարը կծախսի որեւէ բարեգործության համար»,– ասաց Ագնեսսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ 8-րդ գումարման պատգամավորները պարգեւատրվել էին նաեւ ամիսներ առաջ՝ անկախության 30-ամյակի առթիվ։ Բացի աշխատավարձից, պատգամավորները պատգամավորական ծախսերի համար ստանում են 250 000 դրամ, նախկինում այն կազմում էր 50 000 դրամ։ Դեռ հոկտեմբեր ամսին, «Հայաստան» խմբակցությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ամեն ամիս պատգամավորներին տրվող 250 000 դրամների հարցով։ Խմբակցությունը դիմումում վիճարկել էր պետական քաղաքական պաշտոնյաների` ՀՀ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների, նախարարների տեղակալների, պատգամավորների պարգեւատրման համակարգը։
«Թեեւ ՍԴ–ն մերժել է մեր խմբակցության դիմումը հիմնավորելով, որ հարցը գտնվում է պետական քաղաքականության ոլորտում եւ սահմանադրականության խնդիր չի առաջացնում, այդուհանդերձ մենք շարունակելու ենք հետեւողական լինել պարգեւավճարների եւ պարգեւատրումների հարցում, իսկ թե ինչ ձեւով, հավելյալ կտեղեկացնենք»,– հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար