Ահազանգիցս մեկ օր անց տեղեկանում ենք, որ ՀԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել. Թագուհի Թովմասյան
Սիրելի զինծառայողներ, երեկ ձեր բարձրացրած ահազանգի հետքերով դիմել էի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին. Հատուկ ընդգծել էի, որ զինծառայողներին դեկտեմբեր ամսվա համար հասանելիք
190 000 դրամից վճարված մոտ 100 000 դրամով մեր զինծառայողները գուցե ի վիճակի լինեն կատարել վարկային պարտավորությունները, որոշ ընթացիկ ծախսեր, սակայն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ օրինակ հարազատների առողջական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսեր, կոմունալ վճարումներ, որոնց լուծման համար փոխանցված գումարը բավականին քիչ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ այս ծանր իրավիճակում Ամանորի նույնիսկ փոքր գնումների համար այլևս գումար չի մնում։
ԳՇ պետին խնդրել էի հանձնարարել շտապ ուսումնասիրել խնդիրը, հստակեցնել մեր երկրի անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարություն ունեցող զինծառայողներին Ամանորի կապակցությամբ դրամական պարգևատրում չտրամադրելու պատճառները և մինչև դեկտեմբերի ավարտը ապահովել համապատասխան վճարումների իրականացումը։
Եվ ահա ահազանգիցս մեկ օր անց տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել։
Միշտ հետևողական եմ լինելու Ձեր խնդիրների լուծմանը։ Բարի և անփորձանք ծառայություն ձեզ, հարգելի զինծառայողներ»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար