Դեմոկրատական կուսակցություն. Փաշինյանն ամեն կերպ հասկացնում է, որ իրեն շտապ պաշտոնից հանել է պետք
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օնլայն ռեժիմով անցկացված վերջին մամուլի ասուլիսից հետո տպավորություն է ստեղծվել, թե նա ամեն կերպ փորձում է հանրությանը հասցնել այն միտքը, որ նրան շտապ հանելու անհրաժեշտություն կա։ Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ընդդիմադրի կարծիքով՝ Փաշինյանին պետք է «օգնել», որ շտապ հեռանա պաշտոնից։
«Լուրջ, տպավորություն է ստեղծվում, որ նա ցանկանում է ասել. «Լավ, էլ ի՞նչ անեմ, որպեսզի դուք ինձ «արժանավայել» հանեք պաշտոնից»։ Էլ ի՞նչ անի, որ մենք վերջապես հասկանանք. մենք պետության ղեկավար չունենք, որը մտահոգ է եւ մշտապես մտածում է երկրի ու ժողովրդի մասին»,- ասաց Սարգսյանը։
Ընդ որում՝ քաղաքական գործիչն այնպիսի տպավորություն ունի, որ հայ ժողովուրդն ընդհանրապես կորցրել է ինքնապահպանման բնազդը։
«Հայերը կորցրել են ինքնապահպանման բնազդը։ Հատկապես նրանք, ովքեր Հայաստանում թուրքամետ քաղաքականություն են վարում։ Ես պարզապես շոկի մեջ եմ։ Հայերն ասես նորից ցանկանում են ստուգել՝ արդյո՞ք թուրքերն իրենց կկոտորեն, թե՞ ոչ։ Հայաստանում ցանկանում են սկսել բանակցություններ Անկարայի հետ նախապայմանների առկայությամբ։ Թուրքիան դրանցից չի հրաժարվել եւ չի հրաժարվելու»,- ընդգծեց Սարգսյանը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար