Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին Թայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել «ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի Զինծառայողների վրաերթի գործով ձերբակալվել է ևս մեկ անձ Մենք դեմ չենք, որ Իրանի հետ համաձայնության հասնեք Աշխարհի բնակչությունը 2056-ից հետո կարող է սկսել կրճատվել Բժիշկները չեն թույլատրել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարան Մարիամ Վարդանյանը՝ Made by Women Independent Film Festival-ի «Լավագույն դերասանուհի» մրցանակի հաղթող Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԿՀՎ տնօրենը չհայտարարված այցով մեկնել է Մոսկվա

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքըԶելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն ՄասկինԹայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվիԶինծառայողների վրաերթի գործով ձերբակալվել է ևս մեկ անձՄենք դեմ չենք, որ Իրանի հետ համաձայնության հասնեքԱշխարհի բնակչությունը 2056-ից հետո կարող է սկսել կրճատվելԲժիշկները չեն թույլատրել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարանՄարիամ Վարդանյանը՝ Made by Women Independent Film Festival-ի «Լավագույն դերասանուհի» մրցանակի հաղթողՍերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվելՔննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնումԿՀՎ տնօրենը չհայտարարված այցով մեկնել է ՄոսկվաՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության ամփոփում. Սուրեն Պապիկյանն ընդունել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանությունԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանըԿանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. ՊեսկովՏիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումներըԳաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը ՄոսկվաՎթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներԹմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվելՍոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-իցԿահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշներըՍև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԱրսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել էՀարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԵնոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքըԹրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները«Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգԹրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ APՊարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոնԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստըԻրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիներըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքներըՈւկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. ԶելենսկիԴամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմականՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 26.08.2026ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԶելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանՄեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը
Հայաստան

Գլենդելի ճաշարաններում 6/8 երգող արտիստներին կոչում տվող նախարարությունն իրավունք ունի՞ փակել ցուցահանդեսը

Մշակույթի նախարարությունը «Խավարում» ցուցահանդեսի փակման անհեթեթ բացատրություններով ինքնաբացարկի դաշտ է իրեն տեղափոխում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին՝ խորհրդային տարիների բռնաճնշումների զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսի փակմանը նվիրված ասուլիսի ժամանակ, ասել է կոմպոզիտոր Վահան Արծրունին։

Նրա խոսքով՝ մշակույթի փոխնախարարի հիմնավորումը, թե ցուցահանդեսը փոքր ինչ քաղաքականացված է եւ շտկումներից հետո կվերաբացվի, արդեն իսկ նշանակում է գրաքննություն։ «Սա կոպիտ ցենզուրա է, կոպիտ ներխուժում արվեստի դաշտ։ Աշխարհում կա՞ն արդյոք թանգարաններ, որոնք քաղաքականացված են։ Իհարկե, Օսվենցիմը, հենց Ցեղասպանության թանգարանը, Հայաստանում ռուսական կերպարվեստի թանգարանն էլ է քաղաքական տարր պարունակում։ Կան տարածքներ, որոնք ենթադրում են քաղաքականացում։ Չի կարելի նման թեզով փակել որեւէ ցուցահանդես»,– ասաց արվեստագետը։

Վահան Արծրունին հիշեցրեց, որ ցուցահանդեսը հրաշալի, գրագետ կերպով լուծված լանդշաֆտային ինստալյացիա էր՝ թանգարանից դուրս։ «Այն ուներ կուռ տրամաբանություն, հստակ մեսիջ։ Առաջին պաստառները հայտնում են, որ 1938-ին գնդակահարվել, ոչնչացվել է Հովհաննես Թումանյանի ընտանիքը։ Հետո երեւում է Միկոյանի նամակը, որով խնդրում են եւս 770 հոգու աքսորել, եւս մի նամակում՝ 2000 հոգու։ Վերջնակետում հայելին է, որով հասկանալի է դառնում, որ այս պատմությունը ոչ թե նեղ ընտանեկան խնդիր է, այլ խնդիր, որի վերջնակետը դու ես, քանի որ ինքդ քեզ ես տեսնում հայելու մեջ։ Ավելի պարզ տեսքով ներկայացնել այս գաղափարն անհնար է։ Միջազգային մակարդակով նման լուծումներով ցուցահանդեսներ կարելի է մատների վրա հաշվել։ Եվ ահա նման ցուցահանդեսը փակվում է անհեթեթ բացատրություններով։

Մշակույթի փոխնախարարն ասում է, որ շտկումներ պիտի արվեն, նախարար Ամիրյան ասում է, թե որեւէ գաղափարային բան չկա, պարզապես իրենց ժամանակին չեն իրազեկել։ Բայց պարզվում է, որ մի տարի առաջ հայտը ներկայացվել է, եւ որ կես տարի հետո էլ հիշեցում է եղել, որ արտաբյուջետային հնարավորություններով է ցուցահանդեսը կազմակերպվելու։ Նախարարության անհեթեթ բացատրությունների շարքը ցույց է տալիս, որ որոշողը ոչ թե մշակույթի նախարարն է եղել, այլ հրահանգողը շատ ավելի բարձր աստիճանի վրա է կանգնած»,– եզրակացրեց Արծրունին։

Նա կարծում է, որ այս պարագայում խնդիրը համակարգային բնույթ է կրում։ «Սա բարոյական խնդիր է։ Արդյոք Մշակույթի նախարարությունը, որը վաստակավորի կոչումներ է շնորհում կնունքներին եւ հարսանիքներին, Գլենդելի ճաշարաններում 6/8 երգող արտիստներին, բարոյական իրավունք ունի միջամտել նման լրջագույն խնդրի, ինչպիսին է լյուստրացիան եւ անցյալի վերագնահատումն ու հասարակական կարծիքի ձեւավորումը։ Նախարարությունն այս անհեթեթ բացատրություններով ինքնաբացարկի դաշտ է իրեն տեղափոխում։ Որպես պետական լծակ՝ նա այլեւս գոյություն չունի։

Մեդիադաշտը վկայում է, որ մենք այսօր ներկայացնում ենք հասարակական կարծիքը եւ պահանջը։ Մենք պահանջում ենք ելք, պահանջում ենք ցուցահանդեսի վերաբացումը նույն տարածքում, եւ թեման փակվում է։ Կգնան դրան, նշանակում է, որ գոնե ողջամիտ են։ Չգնան՝ նշանակում է, որ գործում են քաղաքական ալգորիթմով, որը դեմ է ուղղված հանրությանը»,– ասաց Վահան Արծրունին։

 NEWS.am