ԱԽ քարտուղարը սուտասան է․ Գեղամ Մանուկյանի արձագանքը՝ ԱԽ քարտուղարի հայտարարությանը
ԱԽՔ Արմեն Գրիգորյանն այսօր Հ1 եթերում հերթական ապուշությունն է դուրս տվել օրերս Աննա Գրիգորյանի հետ կայացած ասուլիսում մեր կողմից մի շարք փաստերի արձանագրման մասին․ այս բառը հատուկ եմ գործածում, որ հանրությանը պարզ դառնա, թե ինչ վիճակում է մեր երկրի ազգային անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Խոսքը վերաբերում է 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքի առաջնագծից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետքաշմանը։ Ստել է»,- գրել է Մանուկյանը՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկելով ուղիղ եթերում բանավեճ կազմակերպել իր եւ Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ։
Արմեն Գրիգորյանն այսօր երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին եւ պնդումներին, որ իշխանությունը հանրությունից եւ պետական որոշ ինստիտուտներից գաղտնի փաստաթուղթ են ստորագրել, նկատել էր՝ ընդդիմադիր պատգամավորները հանրությանը հայտնի փաստերը որպես բացահայտում են ներկայացնում։
«Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացների մասին հրապարակային խոսել ենք, վարչապետն ասել է՝ ինչու է զորքերը հետ քաշելու որոշումներ կայացրել։ Փաստաթուղթը լրիվ այլ բանի մասին է, զարմացած եմ, որ ընդդիմությունը մեկ տարի անց բացահայտում է արել։ Փաստաթուղթն այն մասին է եղել, որ ՀՀ-ն շարունակելու է այդ ճանապարհն օգտագործել մինչեւ այլընտրանքային ճանապարհ ունենալը։ Նոյեմբերին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտվեց ՀՀ-ում, Ադրբեջանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրելու։ Մենք այս մասին խոսել ենք, եւ զարմանալի է, որ ընդդիմությունը բացահայտումներ է անում հայտնի փաստերի վերաբերյալ»,- ասել էր ՀՀ ԱԽ քարտուղարը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար