Քաղաքագետ. Այս տեմպերով իշխանությունները շուտով կարող են հրաժարվել «Ծիծեռնակաբերդ» գնալուց
Հայաստանի իշխանություններն այսօր Ղարաբաղ չեն այցելում: Չեմ զարմանա, եթե վաղը հրաժարվեն այցելել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Թուրքիային հաճոյանալու համար։ Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մի կերպ չի հրաժարվի իր նախապայմաններից։ «Գործող իշխանության վերընտրությունը լրացուցիչ կորուստներ եւ ձախողումներ ապահովեց մեզ համար»,- ասաց Պողոսյանը։
Քաղաքագետի խոսքով` Հայաստանը չկարողացավ հսկայական թվով ճգնաժամեր ու մարտահրավերներ հաղթահարել, որոնք նախկինում կային եւ էլ ավելի սրվեցին եւ որոնք առաջացան նոր իշխանությունների գալուց հետո։ «Խոսքը ե՛ւ ֆինանսական ճգնաժամի, ե՛ւ դիվանագիտության, անվտանգության ոլորտում ճգնաժամի մասին է, եւ ամենակարեւորը, իմ կարծիքով, բարոյահոգեբանական ճգնաժամն է, որն ազդել է յուրաքանչյուրի վրա։ Ընդ որում, այս բոլոր ճգնաժամերը շարունակում են սրվել»,- պարզաբանեց ՀԿ նախագահը։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)