Ադրբեջանցիները կանգնած են Սյունիքում. դա ի՞նչ փաստաթղթի հիման վրա է, որը մինչ այսօր թաքցվում է և փաստացի մեր մեջքի հետևում է ստորագրվել. Աննա Գրիգորյան
Ադրբեջանցիները կանգնած են Սյունիքում. դա ի՞նչ փաստաթղթի հիման վրա է, որը մինչ այսօր թաքցվում է և փաստացի մեր մեջքի հետևում է ստորագրվել. Աննա Գրիգորյան
Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանիցները Սյունիքում GPS սարքերով մոտենում էին հայկական գյուղերին և գծում մեր սահմանները, Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ բանավոր փոխըմբռնման հիմքով է, որ առաջ էին եկել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինիքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Երբ ադրբեջանցիները կանգնած են Սյունիքում, դա ի՞նչ փաստաթղթի հիման վրա է, որը մինչ այսօր թաքցվում է և փաստացի մեր մեջքի հետևում է ստորագրվել»,–ասաց նա և հավելեց.
«Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք և համայնքապետերին ասում կազմակերպել Սյունիքի ինքնապաշտպանությունը, դեկտեմբերի 17-ին հրաման է տալիս, որ զորքերը հետ գան, որ տարբեր հատվածներում մոտ 20 կմ առաջ են եղել ադրբեջանցիների այսօրվա տեղակայման վայրից»:
Աննա Գրիգորյանը ներկայացրեց նաև, որ երբ համայնքնապետը ասել են, որ պատրատ են մինչև վերջ կանգնելու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ասել է՝ «դե գնացեք, մենք ձեզ հետ չենք, կարողանում եք պաշտպանել՝ պաշտպանեք, մենք ձեզ հետ չենք»։ Գրիգորյանն հավելեց՝ ստորագրվել է փաստաթուղթ զորքերը հետ կանչելու վերաբերյալ:
Աննա Գրիգորյանը նկատեց, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զորքերի հետքաշման հրամանը ինքն է հնչեցրել։
«Իշխանությունները հերթական գաղտնի գործընթացներն են նախաձեռնում, այս դեպքում արդեն Թուրքիայի հետ: Պետք է հասկանալ, որ այն, ինչ հնչեցվում է, միշտ չէ, որ իրականություն է»,–ասաց նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար