Հայաստանի համար մղձավանջը կավարտվի Նիկոլի հեռանալով
Այն մղձավանջը, որի միջով անցնում է Հայաստանը, կավարտվի միայն Նիկոլի հեռանալուց հետո։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Նիկոլը քաղում է իր ատելության քաղաքականության պտուղները: Նա Արցախը հանձնեց թուրքերին, ավերեց Հայաստանի անվտանգության համակարգը, հարված հասցրեց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այսօր արդեն նրա առջեւ հայ ժողովրդին թուրքերի առաջ ծնկի բերելու խնդիր է դրված: Դրա համար նա կդիմի ցանկացած մեթոդի՝ օգտվելով նաեւ իր շահերին սպասարկող տարբեր քաղաքական ուժերի ծառայություններից։ Իշխանությունները չեն կարող հանդուրժել պարտությունը ՏԻՄ ընտրություններում:
Իրավապահ մարմինները ձեւացնում են, թե չեն նկատում Փաշինյանի հանցագործությունները, որոնք նա գործել է եւ շարունակում է գործել։
Ընդդիմությունը փաստացի տվյալներ է հավաքել ժողովրդավարության նորմերի խախտման վերաբերյալ եւ ուղարկել միջազգային կառույցներ։ Նրանց լռությունը վկայում է, որ ժողովրդավարության կոչերն օգտագործվել են երկրի ներքաղաքական կյանքում իրենց շահերն առաջ տանելու համար»,- ասաց նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար