Իշխանությունը փորձում է հապճեպ մի շարք կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ առաջ տանել
Հայաստանի կառավարությունը փորձում է հապճեպ առաջ տանել եւ ապահովել մի շարք կարեւոր օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդհանուր 13 հարց է։ Դրանցից 7-ը կքննարկվեն արագացված ռեժիմով։ Պատգամավորի խոսքով՝ կառավարությունն, ըստ էության, առաջարկում է հապճեպ մի շարք կարեւոր օրինագծեր ընդունել, որոնք ընդամենը մեկ օր առաջ են ներկայացվել ԱԺ։
«Դրանք իսկապես կարեւոր հարցեր են, բայց հարցն այլ է։ Եթե դրանք այդքան կարեւոր են եւ արագ լուծում են պահանջում, ինչո՞ւ են դրանք բերվում վերջին պահին։ Այդ հարցերի քննարկման համար հատկացված ժամանակը պետք է համապատասխանի դրանց կարեւորությանը։ Փողոցային առեւտրի եւ ապօրինի շինությունների խնդիրը երեկ չի առաջացել: Ուրեմն ինչու՞ կառավարությունն ավելի շուտ չի զբաղվել այս խնդրով»,- դժգոհեց Խաչատրյանը։
Նա նաեւ հիշեցրեց, որ 8-րդ գումարման խորհրդարանի ձեւավորումից ի վեր միակ քառօրյան, որում պատգամավորներն աշխատել են բոլոր չորս օրերը, անցած շաբաթ էր։ «Այսինքն՝նախորդ ժամանակահատվածում մեծ ծանրաբեռնվածության մասին խոսք չի կարող լինել։ Համոզված եմ, որ բարեփոխումների ընդունման նման հապճեպությունը, ինչպես նաեւ օրինագծերի օպերատիվ ընդունման անհրաժեշտության որեւէ հասկանալի հիմնավորման բացակայությունը վկայում է բարեփոխումների իրական նպատակներն ու դրդապատճառները թաքցնելու մտադրության մասին»,- շեշտեց պատգամավորը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար