«Իմ կարծիքով՝ խոսքը քաղաքական հանգամանքների մասին է». «Իմ քայլի» ավագանու անդամը՝ Մարությանի շուրջ գործընթացների մասին
Երեւանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ, ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը չի միացել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս մասին NEWS.am-ին ասաց Ռուբեն Հայրապետյանը։
«Որովհետեւ այս պահին ես կարծում եմ՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու առաջնահերթություն չկա։
Ակնհայտ է, եթե կա նախաձեռնող խումբ, որոնք անվստահություն են հայտնում քաղաքապետին, նշանակում է՝ իրենք դժգոհ են։ Իմ կարծիքով՝ խոսքը վերաբերում է քաղաքական հանգամանքներին. այն, որ քաղաքապետը դուրս է եկել կուսակցությունից. բայց սա միայն իմ կարծիքն է»։
Նշենք, որ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ երբ նախաձեռնող խումբը նախագիծը ներկայացնում է քաղաքապետին, դրան հաջորդող երրորդ օրը պետք է ավագանու նիստ կազմակերպվի՝ տվյալ հարցը քննարկելու նպատակով։
Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ դեռեւս նախագիծը չի ներկայացվել քաղաքապետին։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար