Հրաժարվում ենք մեկնաբանել դեղին մամուլի տարածած բամբասանքները. Հայկ Մարությանի խոսնակը՝ «ՀԺ»-ի հոդվածի մասին
Մենք բոլոր դեպքերում հրաժարվում ենք մեկնաբանել դեղին մամուլի տարածած բամբասանքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակի» այն հոդվածին, թե Հայկ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից, ինչպես նաեւ՝ հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձի եւ գործունեության վերաբերյալ վերջին 3 տարիների ընթացքում բազմաթիվ բամբասանքներ եւ ապատեղեկատվություն պարունակող տեղեկություններ են հրապարակվել։ Սա դրանցից հերթականն է»,- ասաց Հակոբ Կարապետյանը։
Նշենք՝ «Հայկական ժամանակը» գրել է, թե Հայկ Մարությանը պատերազմի ավարտից հետո դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին եւ խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ: Ըստ «Հայկական ժամանակի»՝ տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար