Գործ ունենք մի մեծամասնության հետ, որոնք մի հրահանգով քվեարկություն են իրականացնում. Արծվիկ Մինասյան
Ցանկացած կարևորագույն հարց դաշինքում քննարկման առարկա է դառնում։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին արդյոք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցն օրակարգ բերելը քննարկվել է ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Արծվիկ Մինասյանը նկատեց՝ «Հայաստան» խմբակցությունում ներգրավված է երեք քաղաքական թիմ և այդ բոլոր թիմերում քննարկումներն իրականացվում են։
«Մեր բոլոր քննարկումներում, այդ թվում նաև երկրորդ նախագահի մասնակցությամբ, տիրում են ժողովրդավարության ամենաբարձր չափանիշները»,-ասաց պատգամավորը։
Հարցին, թե Ալեն Սիմոնյանի հավանական հրաժարականի դեպքում ով է լինելու ԱԺ նախագահի իրենց թեկնածուն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց թեկնածուին կընտրեն ընդդիմադիր խմբակցություններից։
«Այս հարցը քննակվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ և առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա։ Նմանատիպ քննարկումներն իրականացնում ենք, որ միասնական տեսակետը պահենք։ Սա իրավաքաղաքական գնահատական է։ Քաջ հասկանալով, որ հնարավոր է՝ այս որոշման նախագիծը չընդունվի, քանի որ գործ ունենք մի մեծամասնության հետ, որոնք մի հրահանգով քվեարկություն են իրականացնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար