ԵԱՏՄ ղեկավարները հաստատել են 2022 թվականին միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների առաջնորդները հաստատել են 2022 թվականին միության միջազգային գործունեության հիմնական ուղղություններն ու մի շարք այլ փաստաթղթերը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում:
Կրեմլի ցանկում ներկայացվել է ընդհանուր առմամբ 18 փաստաթուղթ: Դրանցից են, բացի վերոնշյալներից, ԵԱՏՄ-ում փոխադրումները վերահսկելու համար նավիգացիոն պլոմբեր կիրառելու մասին համաձայնագիրը, աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին համաձայնագիրը, ապրանքափոխադրման ժամանակ, ըստ մաքսային տրանզիտի ընթացակարգի, մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակադեմփինգային, կոմպենսացիոն տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու առանձնահատկությունների մասին համաձայնագիրը:
Հաստատվել է երկու արձանագրություն ԵԱՏՄ գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ որոշում է կայացվել ժամանակավոր համաձայնագրին կից արձանագրություն ստորագրելու վերաբերյալ, որը հանգեցնում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար