Մոսկվայում կայացել է «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում առաջին հանդիպումը
Մոսկվայում կայացել է «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում առաջին հանդիպումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոյի (Ռուսաստան), Վահե Գեւորգյանի (Հայաստան), Խալաֆ Խալաֆովի (Ադրբեջան), Սեդաթ Օնալի (Թուրքիա), ինչպես նաեւ Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալիռեզա Հագիգիանի համանախագահությամբ։ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ մնացին հանդիպմանը մասնակցելուց։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի վրա։ Դրանց թվում են՝ վստահության բարձրացում, առեւտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, քննարկվել են հետագա քայլերն ու աշխատանքային ծրագրերը։
Հինգ երկրների ներկայացուցիչները նշել են, որ կցանկանային, որպեսզի Վրաստանը միանար հարթակի աշխատանքին, որի համար «դուռը» բաց է մնում։
Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել տվյալ ձեւաչափին։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար