ԱԺ պատգամավորներին ազատ արձակելու համար դատարանի որեւէ որոշման անհրաժեշտություն չկա
ԱԺ պատգամավորներին ազատ արձակելու համար դատարանի որեւէ որոշման անհրաժեշտություն չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «ՎԲարդաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Ուղղակի նաեւ տեխնիկական իմաստով դատարանի որոշումն ավելի արագ տրամաբանությամբ պետք է գործի: Ավելին ասեմ, երեկ երեկոյան արդեն պետք է լինեին այդ դատական ակտերը, որոշումները եւ մեր ընկերները պետք է լինեին ազատության մեջ:
Խնդիրն այստեղ այն է, որ Արթուր Սարգսյանի եւ Մխիթար Զաքարյանի դեպքում դատավորները փաստացի այս պահին գործունեությունը չեն էլ կարող իրականացնել: Մխիթար Զաքարյանի դեպքում դատավորը բացարկ է հայտնել, Արթուր Սարգսյանի դեպքում էլ առկա է որոշակի առողջական խնդիրներ դատավորի մոտ: Հետեւաբար, այս դեպքում գործում է մեկ այլ ռեժիմ. Նույն դատախազությունն ունի լիազորություն ապահովելու կալանավորումների եւ պատժի կրման ընթցքում օրինականությունը: Սա է տրմաբանությունը: ՍԴ որոշմամբ արձանագրվեց, որ մեր ընկերների կալանավորումները օրինական չէ, եւ դրանով ամեն ինչ ասված է: ՔԿՀ-ն որեւէ հնարավորություն չունի պահելու մեր ընկերներին, որովհետեւ դրա հիմքը չունի»,-ասաց նա:
Նշենք, որ այս պահին ԱԺ պատգամավորների խումբ է ժամանել «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղից քիչ անց ազատ կարձակվեն Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար