«Գործ ունենք հերթական ստի հետ»․ Վահե Դավթյան
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Դեռևս ս.թ. հուլիսին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները ավարտին են հասցվելու 2021-ի տարեվերջին:
Պարզ է, որ գործ ունենք հերթական ստի հետ, քանի որ հակառակ դեպքում առնվազն կստանայինք ընթացիկ հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Աշխատանքները ոչ միայն ավարտված չեն, այլև դե-ֆակտո պարալիզացված են: Գրում եմ «դե ֆակտո», քանզի թղթի վրա ու պաշտոնական հայտարարություններում դրանք ակտիվորեն իրականացվում են: Հիշեցնեմ, որ աշխատանքները պետք է ավարտված լինեին դեռ 2019 թ.-ին:
Իրանակում գործ ունենք խորքային խնդրի հետ, քանի որ տվյալ ենթակառուցվածքի կառուցման կասեցումը վերջնականապես դուրս է մղելու մեզ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքից: Տրանսպորտային միջանցքից արդեն թերևս դուրս ենք մնացել, այժմ նույնը սպասվում է էներգետիկ ոլորտում: Իսկ քանի որ գործող «իշխանությունների» համար էներգետիկան ընկալվում է նեղ սպառողական տրամաբանության մեջ, խնդրի երկարաժամկետ ռազմավարական ռիսկերը, բնականաբար, չեն հաշվարկվել:
Արդյունքում ունենք անարդյունավետ էներգահամակարգ ու, որպես հետևանք, էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման վտանգ»:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)