Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին
Տեսանյութեր

«Այդ քաղհասարակությունը վաղուց ոչնչություն է, իրենք թուրքական շահի ծառայողներն են». Հովհաննես Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր բաժանված է երկու հիմնական գաղափարական քմահաճույքների․ առաջին՝ հայ ժողովուրդը պետք է ապրի հայոց լեռնաշխարհում, դրա համար պետք է տեր կանգնել Արցախին, երկրորդ՝ պետք է Արցախը տալ, դա կարևոր չէ մեզ համար, Թուրքիան մեզ չի ուզում կոտորել և այլն:

«Այդ երկու գաղափարները ձևավորում են իրենց քաղաքացիական հասարակությունները: Հայաստանն ինտեգրվելով եվրոպական ընտանիքի մեջ՝ սկսեց ձևավորել այդ հասարակությունը, որն առաջին հայացքից շատ նորմալ է, որովհետև եվրոպական արժեքները նորմալ են՝ իրավունքներ, ազատություններ: Այն ժամանակ մենք սկսեցինք խոսել, որ Եվրոպան երկակի ստանդարտներով է առաջնորդվում, հիմա արդեն պարզ է, որ կոնկրետ իրենց աշխարհաքաղաքական ծրագրի մասն են իրականացնում, և այստեղ ստեղծում են արդարություններ, որոնք համապատասխանում են իրենց արդարությանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

2018թ. առաջ քաղհասարակությունը բավականին ակտիվ էր, բարձրաձայնում և շատ դեպքերում՝ ուռճացնում էին երկրում առկա բազմաթիվ խնդիրներ՝ մեղադրելով այն ժամանակվա իշխանություններին: 2018թ. հետո իրավիճակը փոխվեց: Հովհաննես Իշխանյանի դիտարկմամբ՝ այն ժամանակվա քաղհասարակությունն այլևս գոյություն չունի, հիմա նորն է ձևավորվում:

«Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիա կա՝ մի քանի կազմակերպություններ են, ես էլ եմ իրենց հետ ժամանակին աշխատել, ու այս իրավիճակում իրենք կառավարությանը պահանջներ են ներկայացնում, որը մատ թափ տալու պես է: «Ընտանեկան բռնության մասին» օրենքում կա «ավանդական արժեք» տերմինը, իրենք համարում են, որ դա իրավական տերմին չէ, և կառավարությունից պահանջում են, որ այդ «ավանդական արժեք» ձևակերպումը հանեն: Հասկանո՞ւմ եք՝ այս պայմաններում, երբ տեսնում ենք՝ ինչ է կատարվում Հայաստանում, նրանք դա են պահանջում: Եկեք՝ կանանց հարցերի վրա կենտրոնանանք. Խոշտանգելով՝ մեր կանանց սպանել են, կին գերիներ կան, սահմանային իրավիճակի պատճառով աղջիկները կրթության խնդրից են զրկվել, ընդհանուր աղետի մեջ ենք հայտնվել, բայց նրանք «ավանդական արժեք» տերմինն են ուզում փոխել»,- ասաց ռեժիսորը:

Հովհաննես Իշխանյանը բացատրեց, թե ինչով է պայմանավորված քաղհասարակության ներկայացուցիչների վերոնշյալ պահվածքը. «Ամեն մշակույթ իր համակեցության կանոններն է դասավորում, բայց հարցն այն է, թե ինչ է պետք անել, որ այդ մշակույթը քոնը դարձնես: Բազմաթիվ բաներ կան, բայց դրանցից մեկը՝ պետք է ձևեր գտնես, որպեսզի քո տան օրենքները կողքի հարևանն ընդունի, ու այդ օրենքների ձևից դու արդեն դառնում ես նրանց պես մեկը: Երբ դու դառնում ես նրանց պես մեկը, դու էլ չես առաջնորդվում քո տեղային խնդիրներով, քեզ այլևս չեն հետաքրքրում, չես բարձրաձայնում, սիրտդ չի ցավում, որ խոշտանգելով՝ քո հայրենակիցներին են սպանում, քեզ հետաքրքրում է, որ պետք է մտնել՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքում «ավանդական արժեք» բառը փոխել»:

Հարցին՝ Դուք էլ եք իրավապաշտպանության ոլորտում եղել, ինչո՞վ է պայմանավորված, որ աշխարհայացքներն ու առաջնահերթություններն այսքան տարբեր են, նա պատասխանեց. «Ինստիտուտները, որոնք կառավարում են մեր հասարակությանը, ունեն իրենց թերացումները: Եթե եկեղեցականը, ով կառավարում է հասարակությանը, ասում է՝ ով աթեիստ է՝ հայ չէ, մեծացող երիտասարդը, որը դեռ փնտրտուքների մեջ է, ըմբոստ է և իրեն աթեիստ է համարում, հոգևորականը նման բան ասելով՝ այդ երիտասարդին դուրս է նետում համայնքից: Իսկ երբ դու քո համայնքից ինչ-որ մեկին դուրս ես նետում, մեկ ուրիշը նրան կգտնի, կօգնի, կտա ինքնավստահություն, ինքնագնահատականը կբարձրացնի, ու քանի որ դու իրեն քո համայնքից դուրս ես գցել, ինքը աշխատելու է քո դեմ: Եթե նայենք՝ այս կազմակերպություններն ում վրա էին կենտրոնանում, հիմնականում ճնշված, խոցելի խմբերն էին: Նաև հետևյալը կա՝ քանի որ ես անցել եմ բոլոր հայկական ինստիտուտները՝ դպրոց, բանակ, բակային կյանքին էլ եմ ծանոթ, գուցե դա իմ ձևավորման մեջ տվել է մի բան, որ ես համայնքիս դեմ այդպես ծայրահեղ դուրս չեմ գալիս, որովհետև նաև իմ ինքնությունն եմ ճանաչել՝ ուսումնասիրելով իմ նախնիների պատմությունը: Ես մարդու իրավունքների պաշտպանությունը դիտարկել եմ Հայաստանում մեր համակեցությունն ավելի լավը դարձնելու առանցքում, ոչ թե որ ասենք՝ Հրայր Թովմասյանին դատում են, անմեղության կանխավարկածը ամենաբարձր մակարդակով խախտում են, նրա ընտանիքի վրա ուժայիններին են ուղարկում՝ ձայն չեն հանում, ողջունում են: Սա անպատկերացնելի բան է, ո՞նց կարող էր քաղաքացիական հասարակություն կոչվածը չարձագանքել»:

Նա ընդգծեց՝ հիմա լրիվ այլ քաղհասարակություն է ձևավորվել. «Քաղհասարակությունն այն է, որը երկրում ճնշումների հակազդեցության վրա է աշխատում, իրավական պետությունը արդյունավետ դարձնելու վրա է աշխատում: Սրանք իրավական պետությունը լրիվ քայքայեցին՝ իրենց քաղհասարակությունով, և եթե նայեք՝ այս ամբողջ իշխանությունը ձևավորվեց այդ քաղհասարակության վրա, որոնք, ասենք՝ ինչ-որ թրեյնինգներ էին անցել, գիտեին, թե կարող են գնալ՝ աջուձախ բանակցել կամ պետություն կառավարել: Այդ քաղհասարակությունը հիմա իշխանության մեջ է, մնացած կազմակերպություններն իրեն արբանյակներն են, որոնք պատասխանատու են Արցախի աղետի համար՝ բոլորը, ովքեր չեն ընդդիմացել այս իշխանությանը: Հետո ձևավորվեց նոր քաղհասարակությունը. Նախ՝ փաստաբաններն սկսեցին իրենց դիրքորոշումները հայտնել այս պետության հիմարությունների դեմ, հետո արդեն մտավորականներ, քաղաքագետներ, պատմաբաններ, թուրքագետներ… վերջին ԱԺ ելույթները, որ հավաքվել էին, այ, այնտեղ դուք տեսնում եք քաղհասարակությանը: Իսկ այն, ինչի մասին մենք ասում ենք՝ քաղհասարակություն, դա վաղուց ոչնչություն է, իրենք թուրքական շահի ծառայողներն են, հազար անգամ դա ապացուցել են»:

Հովհաննես Իշխանյանը նկատեց՝ քաղհասարակություն կոչվածը շատ է սիրում «ապրումակցել» մարդկանց հետ, և հավելեց. «Իմ նախնիները բոլոր կողմերից ենթարկվել են ցեղասպանության, և դուք իմ ընկերներն եք, ո՞նց դա չեք հասկանում և ասում եք՝ թուրքի հետ բարեկամացի՞ր: Գուցե արժե, որ Հայաստանում ձևավորվի մշակույթ, որ մարդիկ սկսեն հետաքրքրվել իրենց գոյության պատճառներով, որովհետև այդ դեպքում գուցե մի քիչ պատասխանատու դառնան: Երբ իմանում ես, թե ինչի միջով են անցել այն մարդիկ, որոնց շնորհիվ դու գոյություն ունես, դու չես կարող ասել՝ մենք ներում ենք, դու իմ տեղը ներո՞ւմ ես, իմ գերդաստանին են վերացրել, դու եկել ես՝ ասում ես՝ ներում եմ: Հիմա ձեզ մեկը տա՝ սպանի փողոցում, ասեմ՝ ներում եմ այդ հանցագործի՞ն. դա նոնսենս է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում