Որեւէ ուժի հետ կոալիցիա կազմել չենք պատրաստվում․ Մամիկոն Ասլանյան
Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքում առավել թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը որեւէ ուժի հետ կոալիցիա չի կազմի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ, դաշինքի առաջին համար Մամիկոն Ասլանյանը։
«Սա Ազգային ժողովի տարբերակը չէ, որտեղ անհրաժեշտ է կայուն մեծամասնություն, այստեղ պետք է պարզ մեծամասնությունը ձայների, կքվեարկենք, կերեւա՝ ով ինչ նկատռում ունի քաղաքի ապագայի վերաբերյալ։ Քվեարկությունից հետո մենք աշխատանքային հարաբերությունները կառուցելիս կհասկանանք, որ թիմի հետ ինչ աշխատանքային հարաբերություններ ենք կառուցում»,- նշեց Ասլանյանը։
33 հոգանոց ավագանու կազմում դաշինքը կունենա 15 մանդատ։
«Ակնկալում ենք, որ մյուս ուժերից պետք է քվեարկեն, հաշվի առնելով ընտրությունների հռետորաբանությունը, եւ այն որ ես առավելագույն ձայներ ստացած դաշինքի ղեկավարն եմ։ Կարծում եմ՝ ժողովրդի տված քվեին մեր ավագանու անդամները եւս պետք է վերաբերվեն մեծ պատասխանատվությամբ»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար