118 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 109-րդ տեղը
Քանի որ Հայաստանում հակասական տեղեկություններ են տարածվում կրթության վիճակի մասին‚ ներկայացնեմ Դավոսի հայտնի ֆորումում երկու օր առաջ հրապարակված զեկույցի տվյալները։
Հայաստանն ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 երկրների մեջ զբաղեցնում է 109-րդ տեղը։
Համեմատության համար ասեմ‚ որ 2013-ին՝ 74-րդ տեղում էինք‚ 2015-16-ին՝ 102-րդ։ Բարձրագույն կրթության դիպլոմ ունեցողների թվով մենք աշխարհում 3-րդ տեղում ենք (մեկ բրոնզե մեդալ ունենք)‚ համալսարանների որակով 76-րդ տեղում ենք‚ բարձրագույն կրթությանը հատկացվող գումարով 98-րդ տեղում ենք։ Մեր ֆորմալ կրթությունը 92-րդ տեղում է‚ իսկ ամբողջ կյանքի ընթացքում կրթությունը (lifelong) վերջից 5-րդ (114-րդ տեղ)‚ կրթական համակարգ-աշխատաշուկա համապատասխանությամբ 72-րդ տեղում ենք‚ մեր գիտական ինստիտուտների որակով 96-րդն ենք 118 երկրների մեջ։
Մենք առաջ ենք Բուրկինա Ֆասոից‚ Մադագասկարից‚ Մոզամբիկից‚ Զիմբաբվեից‚ Բանգլադեշից‚ Ալժիրից‚ Ուգանդայից‚ Եթովպիայից‚ Պակիստանից։ Միակ մխիթարանքն այն է‚ որ աշխարհում 118ից ավել երկիր կա։
Ըստ զեկույցի‚ Հայաստանի կրթության ամենաթույլ օղակը ոչ թե դպրոցները‚ քոլեջները և համալսարաններն են (76-րդ տեղ)‚ այլ ամբողջ կյանքի ընթացքում կրթությունը (lifelong learning)՝ 114-րդ տեղ և աճի հնարավորությունները (94-րդ տեղ)։ Հայաստանում աշխատող մարդկանց մասնագիտական զարգացումը և կառավարման դպրոցների որակը շատ թույլ են։ Հայաստանը կաղում է նաև համալսարանների ֆինանսավորման հարցում՝ 98-րդ տեղ։ Այս 3 գործոններն են Հայաստանին հետ շպրտել։ Իսկ մեր ուժեղ կողմերն են համալսարաններ և քոլեջներ գնացողների թիվը‚ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը‚ սոցիալական ցանցերի օգտագործումը։
Այսինքն՝ զեկույցն ասում է‚ որ աշխատող հայաստանցիները աշխատելուն զուգահեռ կամ չեն սովորում կամ շատ վատ են սովորում։
Կրթության փորձագետ Սերոբ խաչատրյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին