Ձեր բոլո՞ր երազանքներն են դեգրադացիա և տխուր վիճակներ ենթադրում. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին
Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է ՏԻՄ ընտրությունները և գոհունակությամբ փաստել, որ իրենց վաղեմի երազանքն իրագործվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ կային ժամանակներ, որ մենք որպես դաշնակիցներ միասին էինք քննարկում որոշ երազանքներ, պետք է նշեմ հետևալը.
-ՏԻՄ ընտրություններին ցածր մասնակցությունը երազանք չի կարող լինել: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ անտարբեր են և հիասթափված, սպասում են հարմար առիթի երկրից հեռանալու համար:
-Նախկին` կլանային, ցուցակագրելու, ընտրողներին նյութական խոստումներ տալու, վախի մթնոլորտ ձևավորելու և այլ բարքերի շարունակությունը հեղափոխությունից հետո երազանք չի կարող լինել: Դուք պետք է փոխեիք վիճակը և ոչ թե վիճակը հարմարեցնեիք ձեզ:
-հին հանրապետական տեղական իշխանիկներին (ինչպես դուք եք նրանց անվանում) թավշյա քաղաքապետեր վերարտադրելը երազանք լինել չէր կարող: Նոր և կարող մարդիկ պարզապես զզված են քաղաքական այս միջավայրից և փոփոխություններ բերելու մոտիվացիա պարզապես չունեն:
- և հին կանոններով` բայց հեղափոխական ծածկոցի տակ ընտրություններին ձայն հավաքելը երազանք լինել չի կարող: Ինչպես ասել ենք մի օր ԱԺ-ում, հիմա էլ ասեմ` դուք սովորական իշխանություն եք, ընդամենը...
Պարոն Փաշինյան, ոչ թե իրագործվել է Ձեր երազանքը, այլ տեղական մակարդակում մարդիկ չեն ուզում տեսնել ձեր դիլետանտներին և մեծախոսներին: Մարդիկ պատրաստ են հանդուրժել Ձեր անհրապույր կառավարությունը, բայց տեղական մակարդակներում ձեզ մերժում են, որովհետև հասկացել են, որ ձեր թիմի անդամներին մի քիչ իշխանություն ես տալիս, նախկիններից վատն են դառնում:
Եվ հիմա հարց` Ձեր բոլո՞ր երազանքներն են դեգրադացիա և տխուր վիճակներ ենթադրում:
Մտածեք այդ մասին»։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)