Անհասկանալի է` ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում մարզպետը ինձ վատ մենեջեր բնութագրելիս. պոլիկլինիկայի նախկին տնօրեն
Ինձ համար նաև անհասկանալի է` ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում մարզպետը ինձ վատ մենեջեր բնութագրելիս, երբ իմ տնօրենի պաշտոնին մոտ մեկ տարի գտնվելու ընթացքում մարզպետարանի կողմից գեթ մեկ անգամ չեմ ստացել որևիցե գրավոր նկատողություն կամ զգուշացում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի նախկին տնօրեն Սյուզաննա Բալայանը:
«Լսեցի Լոռու մարզպետ Ա.Խաչատրյանի մեկնաբանությունները ներկայացված Սիվիլնեթի լրագրողին իմ աշխատանքից ազատման վերաբերյալ։ Նշեմ, որ երբևիցե Ա.Խաչատրյանի հետ չեմ ունեցել աշխատանքային քննարկում, ուստի չէի կարող իր կողմից ստանալ բանավոր նկատողություն։
Ինչ վերաբերվում է մարզպետի այն պնդմանը, թե ես նշանակվել եմ իր կողմից, ապա նշեմ, որ պոլիկլինիկայի տնօրենը նշանակվում է ըստ մշակված ընթացակարգի ելնելով մրցույթի արդյունքներից։ Մրցույթի վերջին՝ երրորդ փուլը, մասնակիցներից հաղթահարել եմ միայն ես ստանալով հանձնաժողովի բոլոր յոթ անդամների հավանությունը, ուստի մարզպետը տեխնիկապես չէր կարող նշանակել այլ թեկնածուի, քանզի մրցույթի բոլոր փուլերը հաղթահարել էի միայն ես։
Ինձ համար նաև անհասկանալի է` ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում մարզպետը ինձ վատ մենեջեր բնութագրելիս, երբ իմ տնօրենի պաշտոնին մոտ մեկ տարի գտնվելու ընթացքում մարզպետարանի կողմից գեթ մեկ անգամ չեմ ստացել որևիցե գրավոր նկատողություն կամ զգուշացում:
Հ. Գ. նյութը տեղադրում եմ մեկնաբանությունում»,- գրել է նա:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)