Արդարադատության նախարարը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք չպետք է ունենա. դատավոր Ազարյան
Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու քանակի աճ եմ նկատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
«Կարգապահական վարույթ հարուցում է Արդարադատության նախարարը, որը, իմ կարծիքով, սխալ է։ Փաստացի, գործադիր մարմնի ներկայացուցիչը, այսինքն՝ իշխանության մի ճյուղի ներկայացուցիչը, կարող է որեւէ կերպ ազդել եւ ազդում է դատական իշխանության ներկայացուցիչների վրա։ Սա, իմ խորին համոզմամբ, անթույլատրելի է։ Այսինքն՝ նախարարը չպետք է իրավունք ունենա կարգապահական վարույթ հարուցելու դատավորների նկատմամբ»,- ասաց դատավոր Ազարյանը։
Նշենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 29-ին դատավոր Զարուհի Նախշքարյանին խիստ նկատողություն էր հայտարարել՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Այդ առնչությամբ Ալեքսանդր Ազարյանն ասաց, որ ծանոթ չէ դատավոր Նախշքարյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման պատճառաբանական մասին.
«Նույնիսկ եթե այդ որոշման պատճառաբանական մասին ծանոթ լինեի, ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանել կամ գնահատել ցանկացած ակտ, որն ինձ չի վերաբերում»։
Ազարյանը զերծ մնալով իր կողմից գնահատականներ հնչեցնելուն՝ ներկայացրեց չեզոք անձանց կարծիքն այդ որոշման կապակցությամբ. «Ես շատ մարդկանց հետ եմ շփվում, ինձ հետ շփվողները, որոնք գիտակից եւ բանիմաց մարդիկ են, բոլորը միանշանակ պնդում են, որ Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում»։
Նշենք, որ ԲԴԽ-ի կողմից կայացված այս որոշումը վրդովվեցրել է փաստաբանական համայնքին եւ մի շարք դատավորներին։ Նրանք պնդում են, որ դատավորի նկատմամբ քաղաքական ճնշումներ են իրականացվում, քանի որ Նախշքարյանը իշխանություններին հաճելի որոշումներ չի կայացնում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար