Այս բոլոր գործողություններն իմ լիազորությունների դադարեցման նպատակով են արվում. դատավոր Նախշքարյան
Ես գտնում եմ, որ այս բոլոր գործողություններն իրենցից ներկայացնում են հետապնդում՝ իմ լիազորությունների դադարեցման նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 29-ին դատավոր Զարուհի Նախշքարյանին խիստ նկատողություն էր հայտարարել՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Դատավոր Նախշքարյանն ասաց, որ ԲԴԽ-ի որոշման բովանդակությանը դեռ ծանոթ չի, բայց չի կասկածում, որ այդ որոշումը մի շղթայի մաս է կազմում։
Եվ հարցին՝ արդյոք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվո՞ւմ, դատավորն ասաց. «Դա ինձ չի հետաքրքրում»։
Զարուհի Նախշքարյանն ասաց, որ ԲԴԽ այդ դիմումը ներկայացնող Գեւորգ Գյոզալյանը Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի՝ տրված լիազորագրի համաձայն նրա անունից պետական մարմիններում հանդես գալու լիազորություն չի նախատեսում։
Դատավորն ընդգծեց՝ նկատողության խիստ լինելու իմաստը միայն մեկն է, որ ցանկացած հաջորդ կարգապահական տույժի դեպքում իր լիազորությունները հնարավոր լինի դադարեցնել։
Նշենք, որ ԲԴԽ-ի կողմից կայացված այս որոշումը վրդովվեցրել է փաստաբանական համայնքին եւ մի շարք դատավորներին։ Նրանք պնդում են, որ դատավորի նկատմամբ քաղաքական ճնշումներ են իրականացվում, քանի որ Նախշքարյանը իշխանություններին հաճելի որոշումներ չի կայացնում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար