Ընտրյալ ղեկավարների, հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցանք է պետականության նկատմամբ․ ՀՅԴ Սյունիքի ՄԿ
ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման հետ:
Հայտարարությունում ասվում է.
«ՀՀ իշխանությունների վարած ապազգային քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի և սյունեցիների նկատմամբ անձնավորված թիրախային մոտեցումը:
Մինչ այսօր, առանց իրավական լուրջ հիմնավորումների, անազատության մեջ են գտնվում Սյունիքի մարզի խոշորացված համայնքների 4 ընտրյալ ղեկավարները, որոնք մասնակցել են արցախյան երկրորդ պատերազմին և միշտ պատրաստակամ են մասնակցել ցանկացած գործողության՝ հանուն պետականության և հայի արժանապատվության:
Երեկ ձերբակալվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Աշոտ Մինասյանի և «Սիսական» ջոկատի հերոսական գործունեության մասին կարող են չիմանալ միայն անհայրենիք և անցյալ չունեցող մարդիկ: Նրա և 4 համայնքների ղեկավարների ազատության մեջ գտնվելը վտանգավոր կարող են համարել միայն նրանք, ովքեր արժանապատիվ խաղաղությունը շփոթում են անարժանապատիվ և ստրկական գոյության հետ:
Այսօր Սյունիքը գտնվում է մեր թշնամիների հակահայ ծրագրերի և աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում: Նման իրավիճակում ընտրյալ ղեկավարների, ռազմական փորձ ունեցող և հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցավորություն է պետականության նկատմամբ, Սյունիքի դիմադրողական ոգու թուլացման քայլ:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք ազատ արձակել Սյունիքի ընտրյալ համայնքի ղեկավարներ Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին, Արթուր Սարգսյանին, Մխիթար Զաքարյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:
Մեր պահանջի չկատարումը կդիտարկենք որպես Սյունիքի և սյունեցիների անվտանգային խնդիրների դեմ ուղղված կանխամտածված գործողություն»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար