Գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ քաղաքական միավոր և դա Նիկոլ Փաշինյանն է. Ղազինյան
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը որևէ կոնկրետ լուծում չէր ամրագրում, քանի որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կոնկրետ «զգայուն» և «ցավոտ» լուծումների մասին փաստաթղթի տակ չպետք է լիներ Փաշինյանի ստորագրությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հայտարարւթյունը մշակել և հրապարակել փոխվարչապետների մակարդակով՝ Մոսկվայում այս օրերին ընթացող հանդիպման արդյունքներով: Իսկ գործընթացին միջազգային լեգիտիմություն պետք է հաղորդեն ԵԱՀԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում արձանագրվող «դրվատանքի» և «քաջալերման» մասին հայտարարությունները:
Այստեղ կարևոր է արձանագրել, որ այս իշխանության մեջ Մհեր Գրիգորյան կամ Սուրեն Պապիկյան անուն-ազգանունով լեգիտիմ քաղաքական միավոր գոյություն չունի:
Գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ քաղաքական միավոր և դա ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է: Հետևաբար, անկախ նրանից, թե ում ստորագրությունը կլինի սպասվող հակահայկական փաստաթղթի տակ, դրա ՄԻԱԿ հեղինակն ու քաղաքական պատասխանատուն կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Հ.Գ. Բաց է մնում մեկ կարևոր հարց. հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքներն ու դրանց ծանր հետևանքների համար անձնական պատասխանատվությունը, ինչի՞ համար է ստանձնել Նիկոլի հերթական «մատաղացու գառի» կարգավիճակը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար