Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ
Հայ դատի ամերիկյան հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ ներկայումս հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում շարունակում են ապրել իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում:
«Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակ սգալով անթիվ անդամների կորուստը` իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրած մարդկանց, ովքեր սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում և ապօրինաբար ձերբակալվում: Որպես Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ ես հանգիստ չեմ լինի մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»,- ընդգծեց Շիֆը:
Նա նշեց, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ շարունակելու են համագործակցել` աջակցելու ու ուժեղացնելու ժողովրդավարությունը Հայաստանում և Արցախում և խորացնելու ԱՄՆ-ի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերը:
«Ես միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»-, եզրափակեց Շիֆը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ