Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև
Հայաստան

Սպան տղայիս վրաերթի է ենթարկել, փախել, ինչից հետո թշնամին զինվորներին գնդակահարել է. պնդում է որդու կմախքը գտած մայրը

2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված զինվոր, 2001 թվականին ծնված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը որդու կմախքը գտել է պատերազմի ավարտից 1 տարի 2 ամիս անց: Նա հիշում է՝ որդու հետ վերջին անգամ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին. հրետանավոր Հայկը մորն այդ օրը պատմել է, որ ծառայությունը լավ են իրականացնում, ռացիաներով ողջ օրը խոսել են իրենց զորամասի մասին, իսկ մորից լսել է ոգևորող խոսքեր, որ շուտով հրադադար կհաստատվի, և ռուսական կողմը չի թողնի, որ վիճակն էլ ավելի ծանրանա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով որդու զոհվելու հանգամանքներին պատմեց Հայկի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ապա շարունակեց.

«Որդիս զորակոչվել է 2019 թվականին, սկզբում նրան տարել են Մատաղիս, հետո տեղափոխել Ստեփանակերտի Ցոր զորամաս։ Վերջին անգամ նրա հետ խոսել եմ հոկտեմբերի 10-ին, իսկ 12-ին զոհվեց։ Նրա հետ խոսքի ընթացքում ես միամտաբար ասում էի, որ հրադադար կլինի։ Ասում էի, որովհետև հիպնոսի մեջ էինք բոլորս, որին նպաստում էր նաև Արծրուն Հովհաննիսյանի նման ճիվաղի «Հաղթելու ենք» կոչը։ Իրականությունը չէին ներկայացնում, որովհետև, եթե իմանայինք իրականությունը, ծնողներով կգնայինք ու մեր տղաների հետ կկռվեինք»:

Ըստ որդեկորույս մոր՝ Հայկին ու նրա հետ Ցոր զորամասի այլ զինվորների նախ հրաման է տրվել տեղափոխվել Հադրութի ջրաշխարհի տարածք, որը փոքր-ինչ հանգիստ է եղել, սակայն Գլխավոր շտաբից Ջալալ Հարությունյանն ու հրետանու պետ Գենա Հայրապետյանը, առանց տիրապետելու իրավիճակին, զինվորներին տարել են այնպիսի վայրեր, որտեղ ոչ՛ բնագիծ է եղել, ո՛չ անգամ մի ծառ, որպեսզի վտանգի պահին տղաները կարողանան պատսպարվել։

«Հասկանալով, որ Հադրութը ընկել է, երեխաներին նորից են տեղափոխել, ետ ու առաջ են արել, իսկ Գենա Հարությունյանի կողմից զանգ է եղել, և ստիպել են զինվորներին տանել առաջ՝ հակառակ դեպքում՝ սպառնացել հրամանը չկատարելու համար դատել. տարել են առաջ, որտեղ էլ այդ զորամասի զինվորները զոհվել են»,- ասաց Նաիրա Մելիքյանը՝ շեշտելով, որ որդու զոհվելուց հետո մեկ տարի 2 ամիս շարունակ դիմել է բոլոր պետական կառույցներին որդու մարմինը գտնելու խնդրանքով, սակայն, բացի ԱԱԾ-ից, ՄԻՊ-ից, որևէ այլ կառույցից որևէ աշխատանք այդ ուղղությամբ չի արվել։

«Կոնկրետ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, մեր երեխաներին հայտնաբերելու համար ոչ մի բան չի արել։ Ես ասել եմ՝ոչ մի բան այդ ոչնչությունից չեմ խնդրի։ Ես ճանաչում եմ այդ ճիվաղին, դեմքով եմ ճանաչում նրան. հիշում եմ, երբ նոր էր ընտրվել, մենք գնացել ենք Կառավարական ամառանոցներ, որտեղ պետության հաշվին ձրի ապրում է և չի կշտանում։ Հենց նրան տեսա, առաջին վայրկյանից հասկացա՝ այս մարդը, բացի որկրամոլությունից, որևէ այլ արժանիք չունի։ Նա ճիվաղ է և ոչնչություն, որովհետև ինքն է ստեղծել այս քաոսը, իր խայտառակ հրամանների ու նշանակած կադրերի պատճառով է, որ մենք հայտնվել ենք այս վիճակում»,- ասաց տիկին Նաիրան։

Անդրադառնալով զինվորականների հասցեին հնչեցվող մեղադրանքներին, նա նշեց՝ զինվորը կռվել է, փախել է սպան՝ դաշտում միայնակ թողնելով իր զորքին։

«Էս ճիվաղն ասում է՝ բանակը չի կռվել. չի ասում, որ սպաներն առաջինն են փախել։ Մեր երեխաները՝ այդ 21 հոգին, մնացել են անտեր, իսկ փախուստի ժամանակ սպան վրաերթի է ենթարկել իմ երեխային ու այդպես թողնելով՝ հեռացել։ Իմ երեխան հրազենից չի զոհվել, սպան վրաերթի է ենթարկվել, էդպես թողել են, հետո, երբ թուրքը լանջից բոլորին վերջնականապես վիրավորել է, իջել ու գնդակահարել են բոլորին։ Դրա համար շնորհակալ եմ, որ թուրքը տանջամահ չի արել՝ գնդակահարել է։ Երբ որդուս մասունքը գտան, ինձ արգելեցին գնալ ու երեխայիս մասունքները գրկել։ Ինձ ասացին, որ մեր երեխաների կմախքները ամբողջական են, որովհետև ադրբեջանական կողմը մեր երեխաներին թաղել է։ Հիմա ես պահանջել եմ դատաբժշկական փորձաքննություն, որի ընթացքում պետք է ֆիքսվի ոտքերի վրա վթարի պահը, որովհետև ինձ ասում են, որ իմ երեխան ոչ թե վթարի է ենթարկվել, այլ նրա վրայով անցել է «Ուրալ» մեքենա, իսկ ես պնդում եմ՝ եթե այդպես լիներ, նա ինչպես կարող էր հետո ապրել, ինչպես կարող էր ընկերներին ասեր՝ ինձ խփե՛ք, նոր գնացեք, կամ կողքս զենք թողեք. Չէ՞ որ նրանց ասածի պարագայում որդիս կմահանար րոպեների ընթացքում։ Գիտե՞ք՝ ինչու են այդ «Ուրալի» պահը պնդում, որովհետև վարորդը մահացել է»,- ասաց տիկին Նաիրան, որը որդու մարմինը գտնելու համար, բացի պատկան կառույցներին դիմելուց ու ահազանգելուց, վճարել է նաև Վահան Շիրխանյանի անունից իրեն ներկայացած մի միջնորդի, որը խոստացել է հայտնաբերել որդուն։

«Վահան Շիրխանյանի նման ճիվաղը եկավ ինձ մոտ և ասաց, որ ունի լավ տղաներ, և ամեն ինչ կանեն, որ իմ որդու ճակատագիրը պարզեն, ծանոթացրեց մեկի հետ, որն ասում էր, որ գնում է Սիրիա, Լիբանան, Չեչնիա, որպեսզի իմ երեխայի ճակատագիրը պարզի՝ իհարկե, իմ գումարի դիմաց, և երբ վերադառնում է, ասում է, որ իմ երեխան գտնվում է Բաքվի Շուբանի կոչված բանտում, ոտքից վիրավոր է և քայլում է կաղալով։ Այդ մարդուն դատապարտելու են, ու իր նմանները հայ կոչվելու իրավունք չունեն»,- ասաց տիկին Նաիրան՝ կոչով դիմելով իր կարգավիճակում գտնվող բոլոր ծնողներին՝ ոտքի կանգնել ու հայրենիքը պաշտպանել հայրենիքը կործանման տարած և շարունակաբար տանող իշխանությունից։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում