Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրել Փաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Արմավիրի մարզում Մենք կավարտենք գործը, եւ կավարտենք շատ արագ. Թրամփի ուղերձը ազգին Փաշինյան-Պուտին հանդիպման մանրամասները Մեծ Պահք․ Ավագ Հինգշաբթի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրելՓաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամԴավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Արմավիրի մարզումՄենք կավարտենք գործը, եւ կավարտենք շատ արագ. Թրամփի ուղերձը ազգինՓաշինյան-Պուտին հանդիպման մանրամասներըՄեծ Պահք․ Ավագ ՀինգշաբթիԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ը
Հայաստան

Համայնքապետի թեկնածուի նկարը «լայքելու» համար ստիպել են դիմում գրել

hraparak.am-ը գրում է․

«Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար ՔՊ-ն անցել է ծայրահեղ միջոցների․ նեոբոլշեւիկյան մոտիվներով՝ ՔՊ-ականները ցանկանում են վարչական համակարգում կանխել ցանկացած այլախոհություն, եւ նման յուրաքանչյուր դրսեւորում արժանանում է վերջիններիս դաժան հակահարվածին։ Մասնավորապես, տեղեկություն ստացանք, որ գործող մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ աշխատանքից ազատվել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Սյուզաննա Բալայանը, քանի որ պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը հանդգնություն է ունեցել «լայքելու» նախկին քաղաքապետ, ընտրություններում համայնքապետի թեկնածու առաջադրված Մամիկոն Ասլանյանի լուսանկարը։

Մենք տեղեկությունը փորձեցինք ճշտել Սյուզաննա Բալայանից, սակայն նա վստահեցրեց, որ տեղեկությունը սխալ է, ինքն աշխատում է, եւ «լայքելու» հետ կապված որեւէ խոսակցություն չի եղել։ Սակայն Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սյուզաննա Բալայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, թեեւ այս պահին շարունակում է մնալ պոլիկլինիկայի տնօրեն։ Մենք կրկին կապվեցինք Սյուզաննա Բալայանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչն է դիմում գրելու պատճառը, սակայն մեր տեղեկությունները ջանասիրաբար հերքող Բալայանն ասաց, որ մենք խլում ենք իր աշխատանքային ժամանակը, եւ ինքը չի պատրաստվում որեւէ հարցի պատասխանել։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի հետ․ հարցրինք` տեղյա՞կ է, որ իր լուսանկարը «լայքելու» համար մարդ են աշխատանքից ազատում։ «Ճիշտն ասած՝ կան նման տեղեկություններ, բայց կոնկրետ պոլիկլինիկայի մասով չգիտեմ, այլ տեղերից կան մարդիկ, որոնց նման մոտեցումներ են ցուցաբերվել՝ դիմումի պարտադրանք եւ այլն»,- պատասխանեց Ասլանյանը։ Նրան հարցրինք՝ ուրիշ ի՞նչ տվյալներ ունի։ «Այս պահին չեմ ցանկանում հրապարակել, որպեսզի մարդկանց ուղղակի չվնասեմ»։ Իսկ իր նկատմամբ ճնշումներ կա՞ն, եւ եթե այո` ո՞ւմ կողմից են դրանք, ՔՊ-ի՞, թե՞ մյուս թեկնածուների։ «Ինձ վրա՝ չէ, բայց թիմակիցների նկատմամբ փորձում են, բայց մենք ճնշումների չենք տրվելու։ Իսկ թե ում կողմից է, չեմ մեկնաբանում, մյուս թեկնածուներն ինչպե՞ս կարող են ճնշել, կամ ո՞վ կարող է ճնշել... ով մտածում է, որ կարող է ճնշել, իրենց կողմից են ճնշումները»,- պատասխանեց Ասլանյանը»,-գրում է hraparak.am-ը։