ՊՆ-ն ստում է. Եղբորս վրա 3 կրակոց է եղել, բազմաթիվ կապտուկներ. պայմանագրայինի եղբայրը պնդում է, որ եղբորը դաժանաբար սպանել են
Ճամբարակում նոյմեբերի 16-ին մահացած 29-ամյա պայմանագրային զինծառայող Գեւորգ Ավետյանի հարազատները պնդում են, որ Գեւորգին դաժանաբար ծեծել ու սպանել են: NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգի եղբայրը` Գուրգեն Ավետյանը սուտ որակեց ՊՆ հայտարարությունը, թե իր եղբայրը զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով է մահացել:
«Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է, որ զենքի հետ անփույթ վարվելու հետեւանքով է եղբայրս զոհվել, սակայն իր վրա կա 3 կրակոց` մեկը սրտի հատվածում, մյուսը ստամոքսի եւ փորի հատվածում: Իրենք օրերով սոված են թողել, ինքը խոհարարն է եղել, ճաշը եփել է, բայց իր բաժին ճաշը շներին են տվել, ահավոր ծեծել են, բազմաթիվ կապտուկներ է եղել վրան` գլխին, վզին, կողքին, թեւին, մեջքին: Իմ եղբորը սպանել են, ինչպես կարող է ինքը իրեն կրակի, կամ ինքն իրեն ծեծի»,- ասաց եղբայրը:
Գուրգեն Ավետյանը պատմեց, որ դիրքեր բարձրանալուց 2 օր առաջ եղբորը` Գեւորգին, Երեւան հիվանդանոց է բերել աչքերը ստուգելու, այդ ժամանակ եղբայրը խոստովանել է, որ կոնֆլիկտ ունի իր ծառայակիցների հետ, նաեւ ասել է, որ հարթվել է կոնֆլիկտը:
«Բայց փաստորեն չի հարթվել, վախեցել է մեզ ասի: Մենք երկար ժամանակ նույնիսկ իր աշխատավարձը չենք տեսել, ասում էր վարկ է, բան է, հետո իմանում ենք, որ իր աշխատավարձը ինքը չի ստացել, ուրիշն է քարտով ստացել, ու մենք չգիտենք ով է եղել»,- պատմեց նա:
Գուրգեն Ավետյանը նաեւ հայտնեց, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել եւ ձերբակալվել են Գեւորգ Ավետյանի ծառայակիցներ, նույն դիրքի պայմանագրային զինծառայողներ Աղասի Սարիբեկյանը եւ Արտակ Ապրեսյանը:
ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ գործով ձերբակալված կա, մանրամասներն ավելի ուշ կհայտնեն:
Գեւորգ Ավետյանը ամուսնացած չէր, ունի քույր ու եղբայր: Գեւորգը 2016 թվականից պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Ճամբարակում:
Նշենք, որ ավելի վաղ Պն-ից հայտնել էին, որ պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.) նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորում ստացել է նոյեմբերի 15-ին, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը